Հայ ականազերծողները Սիրիայում

Հայ ականազերծողները Սիրիայում 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել

47
(Թարմացված է 18:43 29.09.2019)
Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայկական մարդասիրական խումբը Սիրիայում հանդիպել է ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը, որը համապատասխան հայտարարությունը տարածել է իր  Facebook-ի իր պաշտոնական էջում:

Նշվում է, որ հայ մասնագետները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:

«Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի»,-նշված է գրառման մեջ:

Ինչպես են հայ մասնագետները Սիրիայում ոչնչացնում հայտնաբերված ականները. տեսանյութ

Ականազերծված տարածքների հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այժմ ականազերծողներն աշխատանքներ են իրականացնում 3-րդ ականադաշտում։

Բացի այդ, հայ բժիշկները ծառայություններ են մատուցում 5 հիվանդանոցներում: Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար:

Հիշեցնենք, որ մոտ 80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել հունիսի 4-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

47
թեգերը:
ականազերծում, Հալեպ, Սիրիա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի համար ահաբեկչական սպառնալիք կա՞. պարզաբանում է Վաղինակ Սարգսյանը
50–ից ավելի պայթուցիկի մնացորդ. հայ մասնագետները Սիրիայում 90 հազար քմ են ականազերծել
«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից». Մնացականյանի ելույթը ՄԱԿ–ում
Սիրիայի ԱԳ նախարարի ելույթի ընթացքում իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը