Ռաֆայել Երանոսյան

«Միշտ երազել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ լուսանկար ունենալու մասին». Ռաֆայել Երանոսյան

793
(Թարմացված է 16:12 29.09.2019)
Ճանաչված դերասանը քաղաքական ենթատեքստով հումորային գրառում է արել, որին հաջորդել են ոչ պակաս հումորային մեկնաբանությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որին կից հումորային գրառում է արել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rafayel Yeranosyan (@rafayel_yeranosyan)

«Միշտ երազել եմ ֆոտո ունենամ Լևոն Տեր Պետրոսյանի հետ… »,- լուսանկարին կից գրել է դերասանը:

Հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը: Նրանք Լևոնին նմանեցրել են «Ալադին» մուտֆիլմից հայտնի  Ջինի հետ: Ոմանք էլ կատակել են, թե դերասանի երազանքը կատարվել է, բայց Լևոն Տեր Պետրոսյանի «կլոնի» հետ:

Նշենք, որն Ռաֆայել Երանոսյանը 2006թ. ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան և սկսել աշխատել Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: Նկարահանվել է «Քրմուհի» (2007թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) և այլ ֆիլմերում, «Կարգին հաղորդում» (2007-10թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ), «No comment» (2013թ.) և այլ հումորային նախագծերում, հոլովակներում: Ռադիոյում վարել է «Բարի առավոտ» հաղորդումը: Խաղացել է «Կաբառե», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլ ներկայացումներում: 2011թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում` որպես դերասան: Վերջերս մեծ էկրաններին բարձրացավ «Ազնիվ գողեր» ֆիլմը, որում դերասանը գլխավոր դերակատարների ցանկում էր:

793
թեգերը:
Լուսանկար, Լևոն Տեր–Պետրոսյան, դերասան, Ռաֆայել Երանոսյան, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Ջիգարխանյանին ծափերով են դիմավորել թատրոնում. նա գոհ է մնացել ներկայացումից
«Սա անտանելի է». Զավորոտնյուկի դուստրը մոր հիվանդությունից հետո առաջին անգամ խոսել է
Բրեդ Փիթը կզրկվի՞ երեխաների հետ շփումից. ինչ կապ ունի Քարդաշյան ընտանիքը
Նազենի Հովհաննիսյանը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը
Բեյրութ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

160
(Թարմացված է 22:05 04.08.2020)
Համացանցը ողողվել է հզոր պայթյունի ահասարսուռ կադրերով։ Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում և փորձում պարզել, արդյոք տուժածներ կան, թե ոչ ։ Կաթողիկոսի կողքով անցնող մարդիկ կանգ են առնում և օրհնություն խնդրում նրանից։ Կադրերում երևում է, որ տների ապակիները կոտրվել են, իսկ բեկորները թափվել գետնին, իսկ շտապօգնության մեքենաները՝ ազդանշանները միացրած երթևեկում։

Նշենք, որ "Management MIX" ընկերության տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն Էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ պայթյունը որոտացել է իր տնից 10 կմ հեռավորության վրա, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նա տեսանյութ և լուսանկար է հրապարակել։

160
թեգերը:
Բեյրութ, Լիբանան, պայթյուն, դեսպանատուն, հայ
Սևան

«Սպիտակ Շորժայի» սեփականատերը մամուլից է տեղեկացել, որ իր տարածքում բիզնես են հիմնել

148
(Թարմացված է 21:12 04.08.2020)
Ռուսաստանաբնակ ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը Sputnik Արմենիային պատմել է, թե որտեղից է իմացել Հայաստանում իր տարածքի շուրջ բարձրացած աղմուկի մասին։ Նա նաև ներկայացրել է տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տարածքի իրական սեփականատերը` ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ իր տարածքում ինչ–որ մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալել։ Սեփականատերն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարն արդեն հայտարարել էր այդ գործունեությունը կասեցնելու մասին։

«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել` ումն է դա, ով է այդ մարդը։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ մարդը ինչ–որ բիզնես է անում, բայց անպայման փորձում է ինչ–որ մեկից ինչ–որ բան խլել։ Բայց տեղեկություններ կային, որ Հայաստանում հիմա անօրինականությունները կանխվում են։ Այդպիսի աղոտ հույս կար։ Ու երեկ, փաստորեն, նախարարը որոշում կայացրեց այդ բոլոր անօրինական շինությունները կանխել»,– Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում անթաքույց ուրախությամբ ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունն ու ապամոնտաժել տարածքում տեղադրված ապօրինի տաղավարները։ Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին, ըստ լուրերի պատկանել է անօրինական բիզնեսը, տարածքի իրական սեփականատեր Չախմախչյանը հայտնեց, որ նրան երբևէ չի ճանաչել և նրա հետ գործնական հարաբերություններ չի ունեցել։

«Հայկ Սարգսյանը, որքան ես գիտեմ, նույնքան տարեկան է, որքան որ ես Հայաստանում չեմ գտնվել։ Դրա համար առնչվելու առիթ չի եղել»,– կատակեց նա։

Սևանի ափին գտնվող տարածքում հանգստի գոտի կառուցելու գաղափարը ճարտարապետն ու նրա երկու ընկերները հղացել են շուրջ 20 տարի առաջ։ «Սևան» ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը, Չախմախչյանի պարզաբանմամբ, նախապես ձևակերպվել է ընկերներից մեկի անունով։ Իսկ 2008թ–ին տարածքից 3.5 հա–ն` վարձակալության իրավունքով, իսկ դրան կից 5 հա–ն` սեփականության իրավունքով` նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցվել է Ռուբեն Չախմախչյանին։ Մնացած 5 հա–ն սեփականության իրավունքով ձեռք է բերել նրա մտերիմ ընկերն ու բիզնես–գործընկերը, որի հետ էլ ծրագրում էին հանգստյան գոտի կառուցել։

«Մենք արդեն բավական աշխատանք էինք արել տարածքում, ու արդեն ծրագրում էինք շինարարությունը սկսել։ Բայց, ցավոք, դեֆոլտները խանգարեցին»,– նշեց Չախմախչյանը` ակնարկելով 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Սևանի Շորժայի ափի կառուցպատման նախագիծն այսօր էլ կա, տարածքի սեփականատերերն անգամ անունն են որոշել`«Զարթոնք», այժմ սպասում են այն իրագործելու համար բարենպաստ տնտեսական իրավիճակի։ 

Ինչ վերաբերում է իրենց տարածքում ապօրինի ծավալված բիզնեսին, Ռուբեն Չախմախչյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի իշխանություններից ու ազգային պարկից որևէ պահանջ չունի, չնայած, որ տարածքը ապօրինի շահագործման հետևանքով վնաս է կրել։

«Ինձ ասացին, որ ավազ են լցրել, բարեկարգել են ափը։ Այդ ավազը քանդել և հանել են իմ սեփական հողատարածքից։ Այսինքն`փչացրել են այդ հողատարածքը։ Եթե այնտեղ ես տնակներ կառուցեմ, պետք է կառուցեմ ափից հեռու, վերևի հատվածում, իսկ իրենք քանդել, այդ տարածքից ավազը հանել են, տեղափոխել ափ։ Այն տարածքը, որը կառուցապատման ենթակա է, փչացրել են»,– պարզաբանեց Չախմախչյանը։

Վերջինս Sputnik Արմենիային ներկայացրեց նաև տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականության վկայականն ու կառուցապատման իրավունքի պայմանագիրը։

  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
1 / 4
© Photo : provided by Ruben Chakhmakhchyan
«Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա դիմակի չէր դրել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։

Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը դա էլ է հերքում։

148
թեգերը:
փաստաթուղթ, սեփականատեր, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, ԱԺ, Հայկ Սարգսյան, Լողափ, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Հայերն այլևս վրացական լողափերում չե՞ն հանգստանում. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը

Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյան

0
Լիբանանում կարծել են, թե տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 7-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության գործով որոշումը:

Երևան, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի նավահանգստում այսօր երեկոյան որոտացած հզոր պայթյունի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Լիբանանի «Օ TV» հեռուստաընկերության և «Վանա ձայն» ռադիոյի հաղորդավար Լորիկ Սապունջյանը:

Նրա խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցումը զգացվել է ավելի քան 10 կիլոմետր շառավղով: Սապունջյանը նշեց, որ մարդիկ, որոնք հիշում են 15 տարի առաջ տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով զոհվեց Լիբանանի վարչապետ Րաֆիկ Հարիրին, փաստում են, որ այսօր տեղի ունեցածն ավելի ուժգին էր:

«Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 7-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության հարցով որոշումը, և շատերը կարծում էին, որ պայթյունը ահաբեկչական գործողություն է՝ վճռի հրապարակումից առաջ, սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար է»,- պատմեց Սապուջյանը:

Ըստ լրագրողի՝ նախնական տեղեկություններով, Բեյրութի նավահանգստի թիվ 12 պահեստում եղած պայթուցիկ ու դյուրավառ նյութերն են պայթել: Անվտանգության մարմինների նախնական վարկածով՝ պայթուցիկներն անցյալ տարի Լիբանան են ներկրվել ապօրինի և առգրավվել էին նավերից մեկից ու մինչ օրս պահվում էին պահեստում: 

«Պայթյունն այնքան հզոր էր, որ մեծ թվով, այդ թվում՝ հայահոծ շրջաններ են տուժել: Կոտրվել են բնակարանների և տների ապակիներ, քանդվել են մեծ թվով շինություններ: Հայերով բնակեցված շրջաններում կան վիրավորներ, որոնց մի մասը վիրահատվել են: Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց նյութական վնասն ահռելի է»,- փաստում է ականատեսը:

Սապունջյանը հայտնեց է, որ պայթյունից տուժել են նաև հայկական Բուրջ Համուդ թաղամասում գտնվող «Վանա ձայն» ռադիոկայանը, «Ազդակ» օրաթերթի խմբագրատունը, «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հրատարակչատունը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրում համազգային սուգ է հայտարարել:

0