«Ձյունիկ» գործարանի հրդեհը, արխիվային լուսանկար

Աշխատաշուկայում իրավիճակ է փոխվել. գործատուները պատժո՞ւմ են աշխատանք փնտրող տեղացիներին

600
(Թարմացված է 13:42 29.09.2019)
Տեղացիները հաճախ հրաժարվում են գործատուի առաջարկած գումարով աշխատել` մտածելով, որ հետո գուցե ավելի շատ գումար առաջարկեն։ Նրանց բացը Հայաստանում լրացնում են հնդիկները։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հնդիկների` Հայաստան գալով ու աշխատաշուկայում հայերի տեղը գրավելով որոշակիորեն կպատժվեն ՀՀ այն քաղաքացիները, որոնք գործատուին չեն հարգում, աշխատանքի արժեքը չեն գնահատում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱՄՆ–ում հայ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհից հետո ՀՀ քաղաքացիներից որևէ մեկը չհամաձայնեց օրական 5, 10, 15 հազար դրամով աշխատել ու փչացած միսը դուրս բերել տարածքից։ Փոխարենը, ըստ նրա, հնդիկները պատրաստակամությամբ արեցին այդ գործը։

«Հնդիկներին աշխատանքի վերցնելով` մեր տեղացիներից ոմանց «քիթը կտրորվի»։ Վերջին ամիսներին շատ արագ իրավիճակը փոխվել է, և հնդիկները` որպես դիմացկուն, էժան, սուսուփուս ու պարտաճանաչ աշխատակիցներ, գրավում են հայերի տեղն աշխատաշուկայում։ Դրա համար իրենց մեղավորությունն ունեն նաև աշխատանք փնտրողները` հայաստանցիները»,–ասաց Մակարյանը։

Նրա խոսքով` տեղացիները հաճախ հրաժարվում են գործատուի ասած գումարով աշխատել` մտածելով, որ այդպես գուցե նրանց ավելի շատ գումար կառաջարկեն։ Սակայն գործատուներն էլ, ընդհակառակը, գտել են ավելի էժան աշխատուժ` ի դեմս հնդիկների։ Մակարյանը նշեց, որ «Ձյունիկ» սառնարանի դեպքում գուցե տեղացիները մտածել են, որ ծխի ու մրի հետ գործ ունեն` իրենց առողջությունն են խնայել, բայց Հայաստանի աշխատաշուկայում հնդիկներն իրոք սկսել են գրավել հայերի տեղը։

«Հնդկաստանում այդ նույն մարդիկ ամսական 20-30 դոլար են աշխատում, քանի որ այնտեղ աշխատանքը քիչ է, աշխատուժը` էժան։ Սակայն մեզ մոտ էլ իրավիճակն այսպիսին է հիմա` եթե Հայաստանում ավտոմեքենա լվալու համար տեղացիները 5000 դրամ են ուզում, ապա հնդիկները 2000-3000–ով են դա անում։ Կամ եթե գյուղերում կանայք 5000 դրամով խաղող չեն հավաքում, հնդիկները դրա կես գնով էլ են անում այդ աշխատանքը»,–ասաց նա։

Հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարել Ստեփանակերտում. տեսանյութ

Մակարյանը նշեց նաև, որ չնայած գործազրկության մակարդակը վերջին 5 տարիներին մնում է նույնը` 18 տոկոսի սահմաններում, սակայն կան մի շարք աշխատատեղեր, որոնցից, իրոք, քաղաքացիները հրաժարվում են։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2017–ին Հայաստանում կացության իրավունք է ստացել 938 Հնդկաստանի քաղաքացի, իսկ 2018–ին այդ թիվը կրկնապատկվել է` հասնելով 1907–ի։

Հնդիկները Հայաստանում. հնդկական սերիալներից մինչև Թաջ Մահալի լեգենդը

600
թեգերը:
հնդիկ, աշխատանք, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է հնդիկը Երևանի կենտրոնում այցելուներ «որսում» տոնավաճառի համար․ տեսանյութ
Դպրոցի ճամփան դժվար է, երկար... ինչպես են հնդիկ երեխաները դասի գնում. տեսանյութ
Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից
Մակարյան․ «Հայկական աշխատաշուկայում հնդիկները գրավել են հայերի տեղերը»