Յան Գիլան

Յան Գիլանը Արմեն Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել

73
(Թարմացված է 13:40 28.09.2019)
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահը լուսանկարվել է աշխարհահռչակ երաժիշտների հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ռոք երաժշտության աստղեր Յան Գիլանը, Թոնի Այոմին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել են և միասին լուսանկարվել։ Գիլանը Սարգսյանի հետ լուսանկարը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։

Արմեն Սարգսյանն, ի դեպ, այս օրերին աշխատանքային այցով Իտալիայում է։ Նա սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել էր կիբեռանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։

Յան Գիլանն արդեն Գյումրու պատվոգիր ունի. նրան նաև կուղեկցի «Նարեկի» զորությունը

Հիշեցնենք, որ Գիլանը 2019–ի հունիսին Հայաստան էր այցելել, գնացել Գյումրի` թիվ 6 երաժշտական դպրոց, որը 2013–ին է կառուցվել` ռոք երաժշտության աստղեր Յան Գիլանի և Թոնի Այոմիի բարեգործական համերգներից ստացված միջոցներով:

Երևանում նվագել են Smoke on the water–ը. Գիլանի բերանը բաց է մնացել

73
Ըստ թեմայի
Ինչպես Յան Գիլանը շունչ տվեց հայերին, իսկ Հռիփսիկը ջնջեց պատմությունը