Զբոսաշրջիկներ

Մինչ տարեվերջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը կանցնի 10 հազարը. դեսպան Էրլուն

75
(Թարմացված է 19:56 27.09.2019)
Զբոսաշրջիկների երկարաժամկետ հոսքի ավելացմանը կնպաստի Հայաստանի ու Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը։ Կողմերն առաջիկայում կվավերացնեն համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Մինչ տարեվերջ Չինաստանից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 10 հազարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը։

2015 թվականին Չինաստանից Հայաստան է եկել մոտ  2–3 հազար զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի արդեն մոտ 9 հազար։

«Այս տարի, կարծում եմ, զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 10 հազարի շեմը», – ասաց դեսպանը։

Նա ավելացրեց, որ զբոսաշրջիկների երկարաժամկետ հոսքի ավելացմանը կնպաստի Հայաստանի ու Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը։ Կողմերն առաջիկայում կվավերացնեն այդ համաձայնագիրը։

Չինաստան մեկնելու հրաշալի հնարավորություն. պետք է պատասխանել ընդամենը 30 հարցի

Նշենք, որ չինացի զբոսաշրջիկների ամենամյա ծախսերն արտասահմանում կազմում են մոտ 258 միլիարդ դոլար։ Ամեն տարի այդ երկրից մոտ 50 միլիոն զբոսաշրջիկ է մեկնում։

75
թեգերը:
Չինաստան, Դեսպան, Զբոսաշրջիկ, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Լեհաստանի ԱԳՆ-ն զբաղվում է Հայաստանում մահացած զբոսաշրջիկի դին հայրենիք տեղափոխելու հարցով
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկն ասել է, որ իր իրերի մեջ ռումբ կա. նա հանձնվել է
Հայաստանի մայրաքաղաքի և հայրաքաղաքի տոնական տրամադրությունը՝ լուսանկարներով
«Ծո՛, ինչղ լավ է, հբը օր կսեինք` աշխարհի կենտրոնը Գյումրին է». տոնական հայրաքաղաքը