Սերգեյ Ռիբինսկի

«Բարձր նշաձող ենք սահմանել». ԳՄՌԿ–ի հանրային դիվանագիտության դպրոցը նոր դասընթաց է սկսում

10
(Թարմացված է 16:05 27.09.2019)
Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում խորացված դասընթացներ կանցկացվեն հանրային դիվանագիտությունից։ Ունկնդիրների համար տարիքային սահմանափակումներ չկան։ Ուսումը դպրոցում անվճար է։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կմեկնարկի հանրային դիվանագիտության դպրոցի նոր դասընթացը։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳՄՌԿ ղեկավար Սերգեյ Ռիբինսկին։

Կենտրոնում այս նախագծին մեծ կարևորություն են տալիս, ընդգծեց նա։

«Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հայտնի մարդկանց` իրեն գործի գիտակների հետ։ Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը. թող նախագծի մանրամասները հաճելի անակնկալ դառնան մասնակիցների համար։ Այս տարի մենք բարձր նշաձող ենք սահմանել։ Կարծում եմ` նախագծից գոհ կմնան բոլորը»,–հայտարարեց Ռիբինսկին։

Զոհրաբ Մնացականյանի այցը Ռիգա. Հայաստանը և Լատվիան «ընտանիքներով ընկերություն» կանեն

Դպրոցը կգործի Սերգեյ Ռիբինսկու ղեկավարության ներքո։ Ի տարբերություն նախորդ դասընթացների` այս տարի նախագծին հնարավոր կլինի մասնակցել անհատույց հիմունքներով։

«Դպրոցի ձևաչափը երիտասարդական է, սակայն տարիքային սահմանափակումներ չկան։ Մենք ուրախ կլինենք ընդունել բոլոր նրանց, ում համար հետաքրքիր է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը։ Ես ինձ բավական երիտասարդ եմ զգում, եթե անձնագրիս մեջ չեմ նայում»,–կատակեց ԳՄՌԿ–ի ղեկավարը։

Այս տարի ԳՄՌԿ–ն նշում է իր 10-ամյակը։ Հանրային դիվանագիտության դպրոցը կենտրոնի լայնածավալ նախագծերից միայն մեկն է։ Կենտրոնն իր գործունեության 10 տարիների ընթացքում մի քանի հազար միջոցառում է կազմակերպել` սկսած ռուսաց լեզվի խթանումից մինչև Հայաստանի մարզերի հետ Ռուսաստանի սուբյեկտների փոխգործակցության հարցում աջակցության ցուցաբերում։ Կենտրոնի շնորհիվ մի քանի տարի շարունակ Երևանում անցկացվում է «Հայկական մոտիվներ» գրականության միջազգային մրցույթը, իսկ այս տարի Ռուսական կինոյի շաբաթ անցկացվեց։

10
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Սերգեյ Ռիբինսկի, դպրոց, Դիվանագետ
Ըստ թեմայի
Անվճար կրթություն ՌԴ–ում. քանի՞ հայ ուսանող կկարողանա ընդունվել այս տարի
«Շնորհակալություն հայ ժողովրդին». Ռիբինսկին` Մեծ Հայրենականին մասնակցած հայերի մասին
Հայերն անգնահատելի ներդրում են ունեցել Մեծ Հայրենականի հաղթանակի գործում. Ռիբինսկի