Արմինե Հարությունյան

Հայ մոդելը` Gucci–ի ցուցադրությանը. ինչպես է 23–ամյա Արմինեն աստղ դարձել

5342
(Թարմացված է 10:45 27.09.2019)
Օգտատերերը հաճոյախոսություններ են շռայլում աղջկա հասցեին և նշում, որ «Արևմուտքում, ի տարբերություն մեզ, կարողանում են գնահատել բնական, անկրկնելի և օրիգինալ գեղեցկությունը»։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. 23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Հայաստանի ԶԼՄ–ների և սոցիալական ցանցերի աստղ այն բանից հետո, երբ մասնակցել է աշխարհահռչակ Gucci-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը։

Նոր սկանդալ. Victoria's Secret-ի մոդելները պահանջում են աշխատանքից ազատել լուսանկարիչներին

Բազմաթիվ մոդելներ երազում են նման կարիերայի մասին, ուստի զարմանալի չէ նորաձևության աշխարհի ներկայացուցիչների, վիրտուալ հանրության ուշադրությունը նրա նկատմամբ։ Ինչպես գրում են աղջկա ընկերները, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նա այդքան հայտնի կդառնա և կհայտնվի նման պոդիումների վրա։ Օգտատերերը հաճոյախոսություններ են շռայլել աղջկա հասցեին և նշել, որ Արևմուտքում կարողանում են գնահատել բնական և օրիգինալ գեղեցկությունը։

«Կեցցե՛ս, մեր աղջիկ։ Նոր հաջողություններ քեզ»,–գրում են օգտատերերը։

Օգտատերերից մեկը նույնիսկ հանդիմանել է սոցիալական ցանցերի հայկական հատվածի ակտիվիստներին` նշելով, որ յուրահատուկ արտիստներին պետք է նկատել և գնահատել ոչ միայն փառքի պահին, Եվրոպայում հաջողության հասնելուց հետո, այլ նաև նրանց համար բարդ ժամանակներում։

5342
թեգերը:
Արևմուտք, աղջիկ, հայ, Արմինե Հարությունյան, Gucci ապրանքանիշ
Ըստ թեմայի
Ռուս մոդելի հետ ամուսնացած թագավորը հրաժարվել է գահից
Ինչպես է գեղեցկուհի մոդելը տեղափոխվել Հայաստան. լուսանկարներ
Սեքսուալ ու գեղեցիկ. Գոայի լողափային շոուի ֆիթնես մոդելները
«Չեմ վախենում տնից դուրս գալ առանց․․․»․ մոդել Յուլյա Եղյանը՝ Miss Europe տիտղոսի մասին
Ալեքսանդր Լապշին

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

38
(Թարմացված է 23:50 14.07.2020)
Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիացած է հայ զինվորականների փայլուն աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական Elbit Hermes 900 մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարքին և հպարտացել հայ տղաներով։

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են սուպեր ժամանակակից և շատ թանկ (մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ) իսրայելական Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։ Այն իսկապես հզոր է, առկա է տասնյակ երկրներում և կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ»,-գրել է Լապշինը։

Բլոգերը պարզաբանել է, որ Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ. դրա վրա զենք չկա: Սարքի խնդիրն այլ է. այն զբաղվում է հետախուզման, ռադիոալիքների ընդհատման աշխատանքներով և ստեղծում է դժվարություններ ինչպես ավիացիայի, այնպես էլ ցամաքային զորքերի գործունեության համար:

Լապշինի խոսքով՝ դրանք արտադրվել են 2009 թվականից և դրսևորել են իրենց լավագույն ձևով: Այլ աղբյուրների համաձայն` Ադրբեջանում կա մոտ 10 այդպիսի սարք: Ներկայում այն դարձավ մեկով պակաս:

«Փաստորեն, սա առաջին անգամն է, որ խոցվել է այս մակարդակի սարք: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել խոցել այն, չնայած այն բանին, որ նման անօդաչու թռչող սարքերն անընդհատ օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ: Այնպես որ, բրավոր հայ զինծառայողներին, շատ ապրեք, տղե՛րք»,-գրել է բլոգերը։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Լապշինը խոսքով՝ ինքը հարց է ուղղել իր ընկերոջը, որը տարիներ շարունակ աշխատել է իսրայելական Elbit Systems ընկերությունում` որպես հրահանգիչ ինժեներ, և իր մասնակցությունն է ունեցել ինչպես այս, այնպես էլ այլ անօդաչու սարքերի ստեղծման գործում։ Ինժեների խոսքով՝ միայն կատարյալ ստրուկներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել այդ «թռչող ուղեղը»։

«Տրամաբանական է․ այդ ադրբեջանցիները չէի՞ն, որ Բուդապեշտում կացնահարեցին քնած հային, իսկ ինձ չորս հոգով փորձում էին խեղդել Բաքվում»,-եզրափակել է բլոգերը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

38
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան, Ալեքսանդր Լապշին
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ուղղակի ագրեսիա է իրականացվում ՀԱՊԿ անդամներից մեկի նկատմամբ. նիստը կայացել է
Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են
 Արծրուն Հովհաննիսյան

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

666
(Թարմացված է 19:46 14.07.2020)
Հովհաննիսյանը նշել է, որ հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական գործողություններ են ընթանում, դա նշանակում է, որ բոլոր օղակներն ու բնագծերը մարտի մեջ են։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Այսօր Տավուշում ադրբեջանական կրակոցից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց այժմ մարտական գործողություններ են ընթանում, և բոլոր օղակներն ու բնագծերը մարտի մեջ են»,- ասաց նա։

Նշենք, ավելի վաղ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Տավուշում գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։


ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

Արցախի ՊԲ–ն նոր հաղորդագրություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի մասին

666
թեգերը:
առաջնագիծ, Զոհ, հայ-ադրբեջանական, զինծառայող, Տավուշ, Արծրուն Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար