Զինծառայող

ՀՀ իշխանությունը միլիոնավոր դոլարներ է պարտք պաշտոնաթող զինվորականներին

389
(Թարմացված է 20:25 26.09.2019)
Զինծառայողներին հաճախ չեն տրամադրում հասանելիք արձակուրդային օրերը կամ ուղղակի չեն վճարում արձակուրդայինի գումարը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում հարյուրավոր զինծառայողներ և այլ ուժային կառույցների աշխատակիցներ չեն ստացել տարիների ընթացքում կուտակված արձակուրդայինները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Իրավունքի սահման» ՍՊԸ–ի նախագահ, պահեստային զինծառայողների միության անդամ Գևորգ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` 2005թ–ից շատ զինծառայողներ, որոնք պահեստազորի կազմում են, չեն ստացել օրենքով սահմանված  արձակուրդային վճարները։ Նրա խոսքով` խնդիրը համակարգային բնույթ է կրում։

«Երբ զինծառայողները հարցը բարձրացնում են ծառայության ժամանակ, նրանց սկսում են ճնշել։ Ոմանց նույնիսկ աշխատանքից են հեռացրել։ Չեմ կարող կոնկրետ թիվ նշել, բայց նրանք շատ են, – ասաց Հովհաննիսյանը։

Բացի դրանից, հաճախ զինվորականների արձակուրդների օրերն անօրինականորեն կրճատվել են։ Նրա խոսքով` այդ ամենը վկայում է իշխանությունների արհամարհական վերաբերմունքի մասին։

«Ընդհանուր գումարը, որը պետք է վճարեն զինվորականներին` որպես արձակուրդային, հասնում է մի քանի միլիոն դոլարի», – ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ

Նա նշեց, որ այդ հարցով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Օմբուդսմենը մի շարք դեպքերում խախտումներ է գտել իշխանությունների գործողություններում, սակայն նրա եզրակացությունները կրում են երաշխավորական բնույթ։ Այդ ամենը հանգեցնում է մարդու իրավունքների համակարգային խախտման։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ իշխանությունները չեն մշակել պաշտոնաթող զինծառայողներին աշխատանքի տեղավորելու ծրագրեր։

«Ներկա պատգամավորներից, նախարարներից շատերը ժամկետային ծառայություն չեն անցել։ Երբ պետք է պաշտպանել հայրենիքը, զինվորականներին տանում են առաջնագիծ, երբ գալիս է խաղաղ կյանքը վայելելու ժամանակը, նրանց մասին մոռանում են»,– ասաց Հովհաննիսյանը։

Հարցը վերաբերում է ոչ միայն ՊՆ զինծառայողներին, այլ նաև ԱԻՆ, ոստիկանության Ազգային անվտանգության ծառայության և արդարադատության նախարարության աշխատակիցներին։

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության նախկին աշխատակիցներից մեկը` Էդգար Հովհաննիսյանը, նշեց, որ 2015թ–ին իրեն աշխատանքից հեռացնելու պատճառներից մեկը եղել է արձակուրդային չվճարելը։

Առաջին ատյանի դատարանը ժամանակին որոշում է կայացրել Հովհաննիսյանի օգտին մոտ 109 հազար դրամ չվճարելու մասին։ Սակայն Վերաքննիչ դատարանը չեղարկել է որոշումը` հայտարարելով, որ գործը պետք է քննվի ոչ թե քաղաքացիական դատարանում, այլ վարչական կարգով։

«Ապրիլյան +». 6 ժամվա ընթացքում մի քանի հազար զինապարտ է հավաքակայան ներկայացել

Նա դիմել է Հայաստանի Մարդու իրավունքների գրասենյակ, որտեղ արձանագրել են նրա իրավունքների խախտում։

«Ես ունեմ օմբուդսմենի որոշումն այն մասին, որ ինձ պետք է վճարեն հասանելիք գումարը, սակայն այդ փաստաթուղթը կրում է երաշխավորական բնույթ»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` 2015թ–ից խնդրին կարող են առնչվել ուժային կառույցների մինչև 40 հազար աշխատակից, իսկ իշխանությունների պարտքի ընդհանուր ծավալը կարող է հասնել 120 միլիոն դոլարի։

Միգուցե մոլորվել էր. Տոնոյանը` չեզոք գոտում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին

Նշենք, որ ՊՆ–ում օպերատիվ կարգով չմեկնաբանեցին իրավիճակը` խնդրելով գրավոր հարցում ուղարկել։ Պատասխան ստանալու դեպքում Sputnik Արմենիան անհապաղ կհրապարակի այն։

389
թեգերը:
զինծառայող, Արձակուրդ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Իշխանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես Խորհրդային Միության համար պատերազմած հայ սպան դարձավ Ռուսաստանի Դաշնության հերոս
«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան
Հայաստանը դե ֆակտո պատերազմի մեջ է. Անվտանգության խորհրդի քարտուղար
Արցախի ՀՕՊ–ի խոցած անօդաչուի գինը մոտ 1 մլն դոլար է. Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում