Գարեգին Բ

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կշարունակեն դասավանդել դպրոցներում. Գարեգին Բ

52
(Թարմացված է 13:54 26.09.2019)
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է քննարկման թեմա դարձած դասագրքի մասին` նշելով, որ գրքի բովանդակությունն առաջիկայում որոշակիորեն կփոփոխվի։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի— Sputnik. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կշարունակվի դասավանդվել Հայաստանի դպրոցներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն։

«Դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` դպրոցներից հանելու հարց մեր առջև չի բարձրացվել։ Առարկան կշարունակի դասավանդվել»,–ասաց Գարեգին Բ–ն։

Նրա խոսքով` այլ հարց է դասագրքի բովանդակությունը, որն առաջիկայում որոշակիորեն կփոփոխվի։

Նշենք, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվում է 5-7–րդ դասարաններում։

Կգործի տնօրենների հավաստագրման նոր կարգ. ինչո՞ւ են դժգոհ դպրոցների տնօրենները

Առարկայի դասավանդումը պարբերաբար քննարկման թեմա է դառնում ԶԼՄ–ներում ու սոցցանցերում։ Ոմանք պնդում են, թե առարկայի դասավանդումն անթույլատրելի է, քանի որ դա դիտարկվում է որպես կրոնական քարոզչություն հանրակրթական դպրոցներում, մյուսներն էլ կարևորում են առարկայի գոյությունն ու առաջնային պլան մղում երեխաների քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը։

Մոլորություն է, թե գիշերօթիկը միայն քնելու տեղ է. Գևորգ Պետրոսյանը` դպրոցների փակման մասին

52
թեգերը:
դասագիրք, դպրոց, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի դպրոցներում ուսումնասիրում էին Կալաշնիկովի ինքնաձիգն ու բոբսիկ խաղում. տեսանյութ
Ջրառատն ու Կաթնաղբյուրը նոր դպրոցներ կունենան. մարզպետը մանրամասներ է հայտնում
Փորձնական նախագիծ Վանաձորում. ինչու դպրոցականներին չեն կարողանում կտրել դասից