Ֆուտբոլային դաշտ

Մինչև տարեվերջ մարզերում կբացվեն 50–ից ավելի արհեստական ծածկով ֆուտբոլի դաշտեր. Փաշինյան

66
(Թարմացված է 13:05 25.09.2019)
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի օրակարգում է նաև նոր, միջազգային չափանիշների համապատասխանող մարզադաշտի կառուցումը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Մինչև տարեվերջ ՀՀ մարզերում արհեստական ծածկով ավելի քան 50 ֆուտբոլի դաշտ կբացվի։ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժամանակակից աշխարհում, համենյանդեպս, Եվրոպայում, ֆուտբոլը ոչ միայն սպորտ է, այլ նաև տնտեսության ճյուղ։ Այս առումով մենք նույնպես ֆուտբոլի զարգացումը շատ ենք կարևորում։ Ֆուտբոլը դիտարկում ենք ոչ միայն որպես սպորտ և տնտեսության, այլև երիտասարդության, պատանիների կյանքի կազմակերպման կարևոր միջոց։ Այդ իսկ պատճառով էլ մենք ֆուտբոլի նոր դաշտեր կբացենք»,–ասաց նա։

Նրա խոսքով`  ֆուտբոլի նոր դաշտերը կօգնեն, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն ունենան։

«Ռոման» տասը ֆուտբոլիստով հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում

Նա հայտնեց նաև, որ Հայաստանի օրակարգում է նոր, միջազգային չափանիշների համապատասխան մարզադաշտի կառուցումը, որտեղ հնարավոր կլինի միջազգային խաղեր կազմակերպել։

Մխիթարյանը «Ռոմայում»՝ ինչպես ձուկը ջրում. առաջին խաղում նա արդեն գոլ խփեց

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը դեռ մայիսի 23–ին հայտնել էր, որ նոր մարզադաշտ պետք է կառուցվի ու այն նաև ժամանցային վայր է կլինի. 10-ից 15 հեկտար մարզադաշտի հարակից տարածքը կանաչապատ այգի կլինի։

66
թեգերը:
Արթուր Վանեցյան, մարզադաշտ, Մարզ, ֆուտբոլ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՖԻՖԱ–ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լիոնել Մեսսիին
«Մենք Արցախը զիջելու կամ մահվան հայեցակարգի չենք կարող վերադառնալ». քաղաքագետ Թևանյան
Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին
«Խելահեղ» Ֆալյանը. մարզիչ, որը ստեղծեց ոսկե «Արարատի» հիմքը