օղի թորելու սարք

Քոչարյանն իր համախոհների հետ որոշել է բրենդ դարձնել մրգօղին

315
(Թարմացված է 09:14 25.09.2019)
Երբ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ազդարարեց թրմօղու կամ ավելի խոսակցական ասած՝ «քաշած օղու» փառատոն անցկացնելու մասին, շատերին սկզբում թվաց, թե կատակում է: Բայց պարզվեց, որ հայկական մրգօղու «Սեպտեմբերֆեստ» փառատոնի նախաձեռնությունը շատ ավելի լուրջ է:

Արմեն Հակոբյան, Sputnik.

Եվ այսպես, նախ՝ ի՞նչ, որտե՞ղ, երբ: Ըստ հերթականության՝ մրգօղու փառատոն՝ «Սեպտեմբերֆեստ», Տավուշի մարզի Կողբ գյուղում, սեպտեմբերի 28-ին, ժամը 11-ից 19-ը: Հետաքրքիրն այն է, որ չնայած Հայաստանում զանազան-զարմանազան փառատոների առատությանը, ինչը երբեմն խոսքուզրույցի առիթ է տալիս, մրգօղու փառատոնի մասին լսելիս մարդիկ բացառապես դրական են արձագանքում: Եվ «Սեպտեմբերֆեստ» փառատոնը նախաձեռնած քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց այդ հանգամանքը.

«Այս փառատոնի միտքը եկավ այն ժամանակ, երբ շփվելով մեր երկրի տարբեր օտարազգի հյուրերի հետ, հասկացա, որ իրենց մեր ավանդական թորած մրգօղին շատ է դուր գալիս, և բոլորն ուզում են իրենց հետ տանել: Ինձ պարզ դարձավ, որ թորած մրգօղին կարող է դառնալ հայկական արտահանման բավականին լուրջ բրենդ

Ու դառնում է: Այս փառատոնի կազմակերպման ընթացքում, դատելով մասնակցության հայտերից, պարզ դարձավ, որ բավականին շատ արտադրողներ կան այս սեկտորում, թե մեծ, թե փոքր ընկերություններ, գումարած՝ անհատներին»,-նշեց նա:

Մեր զրուցակցի խոսքով` երբ «Սեպտեմբերֆեստի» կազմակերպման մտահղացմամբ դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, նա մեծ ոգևորությամբ է արձագանքել ու ներգրավվել այդ գործում: Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանն էլ է խանդավառությամբ արձագանքել նախաձեռնությանը: Կողբը, որքան էլ Հայաստանի խոշոր գյուղական համայնքներից մեկն է, ոչ այնքան հաճախ է (այսպես ասենք) հյուրընկալում նման ընդգրկուն միջոցառումներ:

Կարեն Քոչարյանը նշում է, որ նախ, «ֆոկուս խմբերի» շրջանում է դիտարկել նման փառատոն անցկացնելու հնարավոր արձագանքները: Դիտարկման արդյունքները միանգամայն դրական են։

«Նման փառատոնի մասին լսելիս՝ բոլորն այնքան լայն էին ժպտում, որ միանգամից պարզ էր դառնում դրական ընկալումը: Մարդ չեղավ, որի արձագանքը չդրսևորվեր միանգամից ու շատ դրական»,-նշում է մեր զրուցակիցը:

«Սեպտեմբերֆեստի» կազմակերպիչներն արդեն շուրջ 60 մասնակցության հայտ են ստացել և այս օրերին էլ ակնկալում են ևս 10-20 հայտ, ինչպես անհատ օղի թորողներից, այնպես էլ ընկերություններից: Հայտերը միգուցե ավելին լինեն, բայց մասնակցության տեղերը, զուտ տարածքով պայմանավորված, անսահմանափակ չեն:

Միաժամանակ, ակնկալվում է, որ հայկական մրգօղու առաջին փառատոնը մոտ 2000 հյուր կամ այցելու կունենա: Բնականաբար, զուտ մրգօղու բազմազան տեսականու համտեսումներից բացի, կազմակերպիչները մտածել են նաև սննդի համապատասխան կետերի մասին, լինելու է նաև նարդու մրցում, մշակութային ծրագիր, հասկանալի է՝ խորհրդանշական մրցանակներ: Ինքնին հասկանալի է, որ կարգի պահպանության ու բուժօգնության մասին ևս նախօրոք մտածել են, թեպետ դա՝ «համենայն դեպս» տարբերակով, քանզի կա վստահություն, որ փառատոնն ուրախ ու տպավորիչ է լինելու, դրական լիցքով:

«Սեպտեմբերֆեստի» կազմակերպիչները հուսով են, որ նման միջոցառումը կարող է որոշակիորեն օգտակար լինել Հայաստանի մասնավորապես այս հատվածի զբոսաշրջային գրավչությանն ու աշխուժացմանը, նպաստելով նաև համապատասխան ենթակառույցների զարգացմանը:

«Սեպտեմբերֆեստի» առաջիկա փառատոնի շուրջ Կարեն Քոչարյանի հետ զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:

315
թեգերը:
Կարեն Քոչարյան (քաղտեխնոլոգ), փառատոն, մրգօղի, Հայաստան
Ըստ թեմայի
Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է
Փխրուն ու գեղեցիկ. ավազե քանդակների միջազգային փառատոնը՝ լուսանկարներով
Ձկան օր Հայաստանում․ Սևանա լճի ափին կազմակերպված փառատոնի ամենավառ կադրերը
«Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

25
(Թարմացված է 16:23 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

25
թեգերը:
Հայաստան, փրկարար, Ոստիկանություն, ոստիկան, ահազանգ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»
ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

34
(Թարմացված է 16:03 06.07.2020)
Բողոքի ակցիայի ժամանակ ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք՝ ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչը ՀՀ քաղաքացի Մանուել Մանուկյանն էր: Նա իր դժգոհությունն էր արտահայտել բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ:

Ակցիայի ժամանակ, երբ Մանուկյանը լրագրողներին հարցազրույց էր տալիս, ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ: Մանուկյանը ևս բարձրացել էր բեռնատարի թափք, որից հետո նրանք միասին հեռացել էին: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

34
թեգերը:
Հայաստան, Կենտրոնական բանկ (ԿԲ), Ոստիկանություն, ոստիկան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Ռասիզմի դեմ բողոքի ակցիան Փարիզում վերածվել է անկարգությունների․ տեսանյութ
Ծառուկյանի հարցաքննությունն ու բողոքի ակցիաները՝ լուսանկարներով
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա
«Նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով». ԲՀԿ-ականների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց
Արմեն Սարգսյան

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

0
(Թարմացված է 16:38 06.07.2020)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է քաղաքական գործընթացներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարության մասին, գնահատել նրա քաղաքական և հասարակական կարողություններն ու հնարավորությունները։
«Որպես ապաքաղաքական մարդ` ՀՀ նախագահը փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում». Բոզոյան

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում մտնել քաղաքական բախումների մեջ և ուզում է շարունակել հանգիստ «կառավարել»։

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին
© Photo / official site of the President of RA.

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ունի անգլիական թագուհու կարգավիճակ, կատարում է պետության սիմվոլի դեր, ունի մինիմալ լիազորություններ և փորձում է խուսափել նույնիսկ այդ լիազորություններից, որպեսզի չհայտնվի կոնֆլիկտային իրավիճակում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բոզոյանի՝ Սարգսյանը քաղաքական դաշտում ռեաբիլիտացիայի շանս չունի, հետևաբար փորձում է իր վարկանիշը բարձրացնել ապաքաղաքական շրջանակների մոտ։

Քաղաքագետի խոսքով` սեփական վարկանիշը բարձրացնելուց բացի, նախագահ Սարգսյանն այլ նպատակ չի հետապնդում, ուրիշ դերակատարում Սարգսյանը քաղաքական դաշտում չի կարող ունենալ, և որպես ապաքաղաքական մարդ` նա փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում։

Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

0
թեգերը:
Երվանդ Բոզոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ
«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան