Ձերբակալում

Տղամարդը հոգեմետ դեղեր է գնել. դեղատների տնօրեններ են ձերբակալվել. տեսանյութ

129
(Թարմացված է 19:44 24.09.2019)
Ոստիկանները պարզել են, թե տղամարդը կոնկրետ ո՛ր դեղատներից և որքանով է ձեռք բերել հոգեներգործուն դեղահաբերը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերել հոգեմետ դեղահաբեր. դեղատների տնօրենները ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Օրերս ոստիկանություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։ Սեպտեմբերի 19-ին նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Լիրիկա» գրառմամբ չորս դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, թե տղամարդը կոնկրետ ո՛ր դեղատներից և որքան դրամով է ձեռք բերել հոգեներգործուն դեղահաբերը։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել Կոմիտասի և Արշակունյաց պողոտաներում գտնվող դեղատներից երկուսում՝ հայտնաբերելով համապատասխանաբար 582 և 150 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ։ Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել նաև Երևանի Քաջազնունու փողոցում գործող դեղատներից մեկում, որտեղից ևս հայտնաբերվել է նույն դեղահաբից 111 հատ։

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին

Դեղատների տնօրենները ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։   

Սպանության փորձի կասկածյալը ձերբակալվել է. մանրամասներ վանաձորյան կրակոցներից. տեսանյութ

Նշենք, որ «Լիրիկան» նախատեսված է էպիլեպսիկ նոպաների ժամանակ օգտագործելու համար, բայց թմրադեղ օգտագործողները պարզել են, որ այն մեկ այլ հատկություն էլ ունի, պարգևում է երջանկության հորմոններ` մարդուն գցելով էյֆորիայի մեջ:

 

129
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Տնօրեն, Ձերբակալում, Դեղատուն, տղամարդ
Ըստ թեմայի
Սպանության փորձի կասկածյալը ձերբակալվել է. մանրամասներ վանաձորյան կրակոցներից. տեսանյութ
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «ցնցելու» է կառավարությունը. «Իրատես»
Կոտայքի մարզում տղամարդը ծեծել ու դանակով հարվածել է երիտասարդ կնոջը
Վանաձորի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. մայր ու որդի հիվանդանոցում են