00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հոկտեմբերին կձևավորվի. ինչ խնդիր կլուծի այն

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн
Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, ըստ որի` պետք է պարզի բիզնեսների իրական սեփականատերերին։

ԵՐԵՎԱՆ, 24 Սեպտեմբեր — Sputnik. Հոկտեմբերին կձևավորվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կզբաղվի պաշտոնատար անձնանց կողմից ներկայացվող հայտարարագրերի ստացմամբ և վերլուծության ֆունցկիաներով։ Այս մասին այսօր ««Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս». միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ է անելու նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը. Փաշինյանը որոշ անհանգստություններ ունի

«Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու կառավարությունն բավարար քաղաքական կամք ունի։ Դրա առաջին տարրն է` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը, որը հիմնական պատասխանատուն է լինելու կոռուպցիայի կանխարգելման բնագավառում»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` կստեղծվի նաև հակակոռուպցիոն իրավական մարմին, որը ստուգելու է քննչական մարմինների կազմի մեջ մտնող անձանց բարեվարքությունը։ Բացի այդ, դատախազությունում մասնագիտացված մարմին կստեղծվի, որը կհսկի կոռուպցիոն գործերով նախաքննության օրինականությունը։

Բադասյանը նշեց նաև, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, ըստ որի` պետք է պարզի բիզնեսների իրական սեփականատերերին։

Կոնկրետ, հստակ և չափելի. փորձագետը համակարգել է առողջապահության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

«Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության համապատասխանության և ներքին հսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանն էլ նշեց, որ տարեկան միլիոնավոր ռեսուրսներ են անհետանում կառուպցիայի պատճառով։ Իսկ այդ գումարները, ըստ նրա, կարելի է ծախսել կրթության, առողջապության և այլ ոլորտների վրա։

«Մեզ համար կարևոր է, որ կառավարության և մասնավորի ծրագրերը ներդաշնակ լինեն»,–ասաց նա։

Армянские банкноты третьего поколения - Sputnik Արմենիա
Այդ սկանդալային պարգևավճարները. ի՞նչ է ասում հակակոռուպցիոն փորձագետը

Իսկ թե ինչո՞ւ է համաժողովը հենց Հայաստանում անցկացվում` Նիկողոսյանը պատասխնեց, թե իրենց սիրտը Հայաստանում է։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, թե հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել Հայաստանում։ Ինչ վերաբերում է մասնավոր բիզնեսի` հակակոռուպցիոն ծրագրերին ընդդիմանալուն, ապա նրա խոսքով` պատասխանատու բիզնեսը չի կարող ընդդիմանալ կոռուպցիայի դեմ պայքարին։ «Այն բիզնեսը, որը ցանկանում է ապրել ու գործել կոռուպցիոն միջավայրում, գուցե հակազդեցություն ցույց տա հակակոռուպցիոն ծրագրին։ Սակայն խաղի կանոնները պետությունն է սահմանում և դրանք ընդհանուր են բոլորի համար»,–ասաց նա։

Պաշտոնական կայքերի սպասարկման հարցում կան կոռուպցիոն ռիսկեր. Արամ Զաքարյան

Հիշեցնենք, որ օգոստոսի 30–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում  տեղի էր ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Փաշինյանը նշել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում  կոռուպցիայի դեմ պայքարի առումով առկա է որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ։ Ըստ նրա`  կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները և առավելևս կոռուպցիայի արդյունքում հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչն իրենք, բոլորը և հանրությունն իրավունք ունի ակնկալել:

Լրահոս
0