Председатель КГД Армении Давид Ананян встретился с журналистами после заседания правительства (1 июня 2018). Еревaн

Հարկերը չվճարելու համար շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի դեմ քրգործ է հարուցվել. ՊԵԿ

198
(Թարմացված է 13:35 23.09.2019)
Շոու բիզնեսի ներկայացուցիչը 2017-2019թթ. ծավալել է ձեռնարկատիրական գործունեություն, ստացել է եկամուտ, բայց չի հայտարարագրել այն, ինչի հետևանքով ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների պաշտոնական կայքը։

«Պարզվել է, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019թթ. ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն։ Դրա հետևանքով ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ–ը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին, վճարել հարկերը։

Սակայն, ըստ ՊԵԿ–ի, մինչ օրս կան անձինք, որոնք չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները և չեն վճարել հարկերը: 

Եթե հարկեր թաքցրած լինեի, հիմա ինձ գնդակահարել էին. Բարսեղ Բեգլարյան

Հիշեցնենք, որ ՊԵԿ–ը քանիցս հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց: ՊԵԿ–ը հիշեցնում էր, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

198
թեգերը:
բյուջե, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), հարկեր, Դավիթ Անանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար. ՀՔԾ
Հայաստանի հարկային ծառայությունը մտադիր է բիզնեսին վերադարձնել հին պարտքերը
Պետական եկամուտների կոմիտեն գործարարներին կվերադարձնի շուրջ 50 մլրդ դրամ
Բիզնեսը հարկել նախապե՞ս, թե՞ հետո. պատգամավորները նոր առաջարկ են ներկայացրել