Սաթենիկ Ղազարյան

Ռուս բժշկուհին բացատրել է, թե ինչու է Սաթենիկն «արտասվում բյուրեղներով»

15342
(Թարմացված է 19:50 22.09.2019)
Ռուս ակնաբույժը նշել է, որ նյութափոխանակության խախտման ժամանակ նման բյուրեղներ կարող են առաջանալ նաև լյարդում և երիկամներում, այդ պատճառով Սաթենիկին ամբողջական հետազոտություն է անհրաժեշտ:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. «Բյուրեղներով արտասվող» 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի արտասովոր պատմությունը զարմացրել է նաև ռուս բժիշկներին: Ակնաբույժ Տատյանա Շիլովան փորձել է բացատրել, թե ինչը կարող է աղջկա «բյուրեղյա արցունքների» պատճառ լինել:  РЕН ТВ-ի հետ հարցազրույցում բժշկուհին նշել է, որ նման ախտաբանությունը բացառիկ երևույթ է, դրա համար էլ պատճառները որոշելը բավականին դժվար է: Արագացված բյուրեղացումը կարող է արցունքի մեջ աղի բարձր քանակի հետևանք լինել:

«Արցունքը բիոլոգիական հեղուկ է, որն իր վիճակով և բաղադրությամբ  նման է արյանը: Այդ պատճառով որոշակի իրավիճակներում, օրինակ աչքի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի գենետիկ կամ բորբոքային հիվանդությունների դեպքում դրա բաղադրությունը կարող է փոխվել»,- մեկնաբանել է Շիլովան:

Բժիշկը հավելել է, որ նյութափոխանակության խախտման ժամանակ նման բյուրեղներ կարող են առաջանալ նաև լյարդում և երիկամներում, այդ պատճառով Սաթենիկին ամբողջական հետազոտություն է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 22-ամյա բնակիչ Սաթենիկ Ղազարյանի աչքերից արցունքների փոխարեն բյուրեղներ են սկսել թափվել մոտ երկու ամիս առաջ: Սկզբում ընտանիքի անդամները մտածել են, որ աչքի մեջ անզգուշության հետևանքով ապակի է ընկել, բայց բյուրեղները երկու շաբաթ շարունակ անընդհատ հայտնվել են, դրանից հետո հարազատներն անհանգստացել են և բժշկի տարել նրան։       
«Սկզբից ինձ հետազոտեցին Արթիկի բժշկական կենտրոնում, դրանից հետո՝ Գյումրիում, վերջում ստիպված գնացի Երևան։ Բոլոր բժիշկները շոկի մեջ են, նրանք առաջին անգամ են նման հիվանդության բախվում և չգիտեն ինչպես բուժել։ Նույնիսկ ախտորոշում չեն տվել», - ասաց Սաթենիկը։ 


Աղջկա սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմել էր, որ բժիշկները սկզբում թերահավատորեն են վերաբերվել այս դեպքին։ Ոմանք նույնիսկ ասել են, թե կինը ստում է. կասկածել են, որ Սաթենիկն ինքն է աչքի մեջ ապակիներ մտցնում՝ ուշադրություն գրավելու համար։           
Սակայն երկարատև ստուգումներից հետո թոթվել են ուսերը և խորհուրդ տվել սպասել այդ բյուրեղների փորձաքննության արդյունքներին։ Դեռ հայտնի չէ, թե երբ կլինեն այդ արդյունքները։ Դա վշտացնում է նրա ընտանիքի անդամներին։ Նրանք նույնիսկ եղել են առողջապահության փոխնախարարի մոտ, նրանց լավ են ընդունել, բայց առայժմ ապարդյուն։ Հույս ունեն հանդիպել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստանալ անհրաժեշտ բուժում։

«Մենք օրական 10-14 բյուրեղ ենք հանում։ Նա ցավեր ունի, աչքն անընդհատ բորբոքված է, արդեն այտուցվել է, բայց ոչ մի կերպ չեն կարող օգնել։ Պետք է բուժում լինի, նա չի կարող անընդհատ տանջվել», - բողոքում է Զեմֆիրան։

Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է

Սաթենիկն ամուսնացել է 15 տարեկանում։ Ամուսինն առաջին կարգի հաշմանդամություն ունի, սկեսուրն ու սկեսրայրը թոշակառու են, երեխան հինգ տարեկան է։ Սաթենիկը ծնողներից նույնպես չի կարող օգնություն ակնկալել․ մայրը միայնակ է մեծացրել է նրան ու ևս չորս երեխաներին։

15342
թեգերը:
բժիշկ, ակնաբուժություն, բյուրեղ, Շիրակի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Այնթապում «աղջկա թեմայով» դանակահարություն է եղել. 2 երիտասարդ հիվանդանոցում է
Ո՞ր վիրահատություններն են անվճար դարձել և որո՞նք են դառնալու. Թորոսյանի հաշվետվությունը
Անաստասիա Զավորոտնյուկին 2-րդ անգամ են վիրահատել. դերասանուհին փրկվելու շանս ունի
«Հայաստանի սանիտարահիգիենիկ ու համաճարակային վիճակը շատ մտահոգիչ է». Գրիգորյան
Pentawards մրցանակաբաշխություն

Հայկական ընկերությունը երկրորդ անգամ փաթեթավորման դիզայնի «Օսկար» է ստացել

35
(Թարմացված է 23:58 24.09.2020)
Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Backbone բրենդինգ ընկերությունը երկրորդ տարին է` ճանաչվում է  Pentawards մրցանակաբաշխության հաղթող, տեղեկանում ենք ընկերության Facebook-ի էջից։

Pentawards-ը փաթեթավորման դիզայնի ոլորտում նույն մասշտաբի և հեղինակության մրցանակաբաշխություն է, ինչ կինեմատոգրաֆիայի ոլորտում «Օսկարը»։ Այն հիմնադրվել է Լոնդոնում, նրան ամեն տարի մասնակցում են աշխարհի առաջատար դիզայներական ընկերությունները՝ ներկայացնելով  տարբեր մեգաընկերությունների համար ստեղծված բրենդները՝ Microsoft, Coca Cola, Snickers, Nestle, Nike, Xiaօmi  և այլն։

«Մենք ուրախ  և անասելի հպարտ ենք, որ այս տարի աշխարհի տարբեր երկրների և միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների և ընկերությունների ներկայությամբ, 2-րդ անգամ հնչեց Agency of the Year - Backbone from ARMENIA արտահայտությունը: Այս տիտղոսը մեծ փառք և հեղինակություն է բերում ոչ միայն մեր ընկերությանը այլև Հայաստանին՝ միջազգային հարթակում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ

Pentawards միջազգային մրցույթի պատմության մեջ  սա առաջին դեպքն է, երբ որևէ ընկերություն 2 տարի անընդմեջ արժանանում է «Տարվա լավագույն ընկերություն» տիտղոսին։

35
թեգերը:
«Օսկար» մրցանակաբաշխություն, մրցանակաբաշխություն
Ըստ թեմայի
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Հայտնի են «Ավրորա 2020»–ի մրցանակակիրները
Նախագահական, հետո «Պողոսյան». մրցանակների հանձնման արարողությունը՝ լուսանկարներով
Ադամ Սահկյանի անկյունը իրենց տանը

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

48
(Թարմացված է 23:29 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին։

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

48
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները