Գևորգ Աֆրիկյան

Ժայռամագլցումից մինչև ուժային եռամարտ. սահմանափակ հնարավորություններով Գևորգի նշանաբանը

244
(Թարմացված է 10:41 22.09.2019)
Գևորգ Աֆրիկյանն արդեն 15 մեդալ ունի, սակայն չի սահմանափակվելու այդքանով. առաջիկայում նա կփորձի Գինեսի ռեկորդ սահմանել։

Կարինե Հարությունյան. Sputnik Արմենիա

«Գևորգն ասել է` զանգեք, կգամ ու ձեզ կդիմավորեմ։ Արի չզանգենք, փորձենք ինքներս գտնել նրանց տան տեղը, որ նեղություն չտանք»,– ասում եմ մեր լուսանկարչին` ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող Գևորգ Աֆրիկյանենց տուն գնալիս։ Ինչ իմանայի, որ Գևորգը ոչ միայն մեզ դիմավորելու է, այլ նաև մեր մյուս նյութերի հերոսների տուն է ուղեկցելու։

Паралимпиец Геворг Африкян
© Sputnik / Aram Nersesyan
Գևորգ Աֆրկյանը

20–ամյա Գևորգն ապրում է Գավառում ու, չնայած հենաշարժողական խնդրին, զբաղվում է ինչով ասես` ժայռամագլցումից մինչև ուժային եռամարտ։ Գևորգը խոստովանում է` տանն է լինում միայն, երբ պետք է հյուրեր ընդունի, իսկ մնացած օրերին Գևորգին գտնելու համար պետք է օրվա միջոցառումների ցանկը նայել ու ամենաակտիվ իրադարձությունների մեջ էլ փնտրել նրան։

Паралимпиец Геворг Африкян
© Sputnik / Aram Nersesyan
Գևորգ Աֆրկյանը

«Հինգ տարի է, ինչ սպորտով եմ զբաղվում։ Սկսել եմ զբաղվել իմ շարժունակությանը նպաստելու համար։ Մի անգամ Գավառի մարզադպրոցում ծանրամարտի մրցաշար կար, որոշեցի ուժերս չափել` հենց այնպես, ինձ համար, սակայն 60 կգ ծանրաձողը բարձրացնելով` չեմպիոն դարձա։ Անկեղծ ասած` չէի մտածում, որ նման հաջողություններ կգրանցեի. հիմա 15 մեդալ ունեմ»,–պատմում է Գևորգը։

Награды паралимпийца Геворга Африкяна
© Sputnik / Aram Nersesyan
Գևորգ Աֆրիկյանի մրցանակներն ու մեդալները

Հետո Գևորգը սկսել է Հայաստանի ուժային եռամարտի` պաուերլիֆթինգի ֆեդերացիայի հետ համագործակցել ու եկել է նրա հաջողությունների շրջանը. Գևորգը 5-6 անգամ Հայաստանի չեմպիոն է դարձել, իսկ այս տարի` Եվրոպայի, հետո նաև աշխարհի չեմպիոն է դարձել։ Նա նաև Դյուցազնագրքի (Հայաստանի ռեկորդների գիրք) բազմաթիվ ռեկորդների հեղինակ է. օրինակ` բութ մատերի վրա հենում–ծալում վարժությունը 42 վայրկյանում 40 հատ կատարել ու ռեկորդ է գրանցել։ Գևորգն ասում է, որ ֆիզիկական խնդիր չունեցող մարզիկը նույն վարժությունը 1 րոպեում ընդամենը 30 հատ է կարողացել անել։

Սպորտից բացի, Գևորգը նաև արշավներով է հետաքրքրված, նա Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի անդամ է։ Լինում են արշավներ, որ հենց ինքն է ուղեկցում խմբին։ Ավելին, կարողանում է անցնել այն ճանապարհներով, որը խումբը փորձում է շրջանցել։ Գևորգն ասում է` գնացած ճանապարհից երբեք հետ չի գալիս։

«Մարդ երբ ինչ–որ նպատակ է դնում իր առաջ և իրոք ուզում է հասնել դրան, ապա ամեն գնով հասնում է։ Ես առաջնորդվում եմ այս նշանաբանով` կարողացել են բոլորը, կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք` կլինեմ առաջինը։ Եթե քեզ ի վերուստ տրված է ինչ–որ կարգավիճակ, ուրեմն` բարձրյալը գիտի, որ մենակ դու կարող ես տվյալ իրավիճակից դուրս գալ, դրա համար էլ հենց քեզ է տվել այդ խնդիրը»,–ասում է նա։

Այս տարվա մայիս ամսին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Գևորգին հյուրընկալել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Տղան խոստովանում է` նախագահի հետ հանդիպումից հետո ավելի գնահատված ու ինքնավստահ է իրեն զգում։

Այժմ ուզում է Գինեսի ռեկորդ սահմանել` ձեռքի դաստակներով քաշել 1 տոննա 700 կգ մեքենա` հետ–հետ քայլելով։ Բացի այդ, նա ուզում է 911–ում որպես փրկարար աշխատել։ Գևորգն ասում է, որ հնարավորություն եղել է ԱԻՆ–ում աշխատելու, սակայն որպես հեռախոսավար։

«Ուզում եմ փրկարար դառնալ ու օգնել մարդկանց արտակարգ իրավիճակներում։ Ես գիտեմ, որ կարող եմ դա անել, ու ֆիզիկական խնդիր ունենալը չի խանգարելու ինձ։ Արտակարգ դեպքերից չեմ վախենում` լինելու բանը լինում է»,–ասում է նա։

Գևորգը նշում է` քանի որ հնարավորություն չունի զինված ուժերում ծառայելու, ինքն էլ հաղթանակների ժամանակ Հայաստանի հիմնը տարբեր երկրներում հնչեցնելով ու Հայաստանի դրոշը տարբեր բեմերում բարձրացնելով է իր պարտքը մատուցում։ Միակ բանը, որը Գևորգը չի կարողանում անել, վազելն է...

Հ. Գ. Գևորգենց տնից դուրս գալիս` ասում եմ, որ պետք է նաև Գավառում այլ նյութեր պատրաստեմ, ու նա ոչ միայն ուղեկցում է մեզ մինչև հաջորդ նյութի հերոսի տուն, այլ նաև նոր հերոսներ գտնում մեզ համար։

244
թեգերը:
հաշմանդամ, չեմպիոն, Գինեսի գիրք, Հայաստան, Գևորգ Աֆրիկյան
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

36
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

36
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Մարիաննա Թևոսյան

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

1533
(Թարմացված է 00:15 31.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Ես լավ տղա եմ» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Заместитель директора научно-исследовательского центра охраны здоровья матери и ребенка Армен Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գասպարյան

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

1533
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
Արտակ Բեգլարյան

Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը

0
(Թարմացված է 11:20 31.10.2020)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սոցցանցերում շրջանառող հայ զինծառայողների դիերի տեսանյութին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հայ զինծառայողների դիերի լուսանկարներ է հրապարակել` կատարելով որոշ դիտարկումներ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում են 19 հայերի մարմիններ։ Նրանցից որոշները ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։

​Նա հավելել է նաև, որ անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը նոր հանցագործություններ են ծնում Ղարաբաղի դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
տեսանյութ, ռազմագերի, Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում 3 կանայք են վիրավորվել. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Հնարավոր է՝ Ադրբեջանը հող է պատրաստում Բերձորի հիվանդանոցին հարվածելու համար. Արցախի ՄԻՊ