ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը երեխայական է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա նշեց, որ մարդիկ կարող են քավոր–սանիկ լինել, բայց իրար հետ ոչ մի առնչություն չունենալ։
«Չի կարելի սա մեխանիկորեն վերցնել ու արդարադատության հիմքում դնել։ Չի կարելի նման երեխայական մոտեցում որդեգրել»,– ասաց Պետրոսյանը։
Նա նաև հայտնեց, որ ներկայացնում է բացառապես իր անձնական դիրքորոշումը։ Խմբակցությունում նախագիծը դեռ չի քննարկվել։
Բայց քննարկում, պատգամավորի համոզմամբ, կլինի, քանի որ հարցը լուրջ է ու քաղաքական ուժը պետք է դրա շուրջ իր դիրքորոշումը հայտնի։
«Անկախ նրանից` ինչ որոշում կկայացվի, մենք պետք է վեր կանգնենք անձնավորված կադրային հարցեր լուծելուց։ Այսինքն` մենք ասում ենք` նոր Հայաստանում ենք ապրում, բայց եթե նախկին բարքերը պետք է կրկնվեն, ուրեմն ոչ մի առաջընթաց չկա»,– ասաց Պետրոսյանը։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանի թեկնածությանը ՍԴ նախագահի պաշտոնում 6-րդ գումարման ԱԺ–ում ԲՀԿ–ն դեմ է քվեարկել։ Բայց սա չի նշանակում, թե ԲՀԿ–ն առաջնորդվելու է անձնական վերաբերմունքով։
Հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծն արդեն հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։
Դրանում Թովմասյանի պաշտոնանկության հիմնական հիմք է ներկայացված, այն, որ Քոչարյանի փաստաբանների դիմումը քննելիս նա հաշվի չի առել այն հանգամանքը, որ Քոչարյանն իր փաստաբան Արամ Օրբելյանի մկրտության ու հարսանիքի քավորն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ–ի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձ է և նախկինում հրապարակավ կարծիքներ ու պնդումներ է ներկայացրել 2008թ–ի մարտի 1–ի իրադարձությունների ու դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։
«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», - նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։
Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։
«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով
Worldometer համաշխարհային վիճակագրական կայքի համաձայն` հունվարի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100,2 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 2,1 մլն մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Նման հայտաարություն է արել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Facebook–ի իր էջում։
Հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, անհայտ անձը կրակոցներ էր արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,–նշված է դեսպաատան տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:
Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։
Հավելենք, որ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:
Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի մոտ 1500 հուշարձաններ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է զեկույց, որում ահազանգել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի մասին։
Ըստ զեկույցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ, նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:
«Զեկույցում ներկայացված են ադրբեջանա–թուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին
Ըստ պաշտպանի աշխատակազմի՝ առկա փաստերի վերլուծության՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը:
Միայն հայերը կօգնեն հայերին․ սփյուռքում առաջարկում են Հայաստանից դուրս խորհրդարան ստեղծել