Արայիկ Հարությունյան

Վայոց Ձորի դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. հայտարարություն

33
(Թարմացված է 14:28 20.09.2019)
Ջերմուկցի դպրոցականների` ցույցերին մասնակցելու հարցը մտահոգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Վայոց Ձորի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

«Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու»,– նշված է պաշտոնական տեքստում։

Արձանագրված բոլոր մտահոգությունները նախարարություն կուսումնասիրի և կտա համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ:

Նշենք, որ Ջերմուկի բնակիչներն այսօր գործադուլ են հայտարարել և կրկին դուրս եկել փողոց` բողոքելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ։ Ակցիային նաև տասնյակ դպրոցականներ են մասնակցում։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–յան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։

Այս հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։

33
թեգերը:
դպրոց, Ջերմուկ, Վայոց Ձոր, Հայաստան
Ըստ թեմայի
Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին
Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը
Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել