Դավիթ Տոնոյանի և Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի համատեղ ասուլիսը

ՀՀ–ի և Լիբանանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը վավերացման փուլում է

51
(Թարմացված է 13:27 20.09.2019)
ՀՀ Ազգային ժողով արդեն իսկ վավերացրել է ՀՀ–ի և Լիբանանի միջև ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագիր է կնքվել, որը ՀՀ ԱԺ–ն արդեն վավերացրել է։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«2018–ի նոյեմբերին իմ` Լիբանան կատարված այցի ընթացքում ստորագրվել է ՀՀ–ի և Լիբանանի միջև համագործակցության համաձայնագիր։ Այն այժմ երկու երկրների ԱԺ–ում վավերացման գործընթաց է անցնում։ ՀՀ ԱԺ–ն վավերացրել է համաձայնագիրն ու առաջիկայում ՀՀ նախագահն այն կստորագրի»,–ասաց նա։

Նախարարը նշեց, որ նոր համաձայնագիրը 2001–ից Լիբանանի հետ գործող համաձայնագրի արդիական տարբերակն է, և ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ է ընդգրկում։

Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի խոսքով` Լիբանանում ևս համաձայնագիրը վավերացման փուլում է, և հիմա ժամանակն է  կյանքի կոչել համաձայնագրով նախատեսված համագործակցությունը։

«Մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվական փոխանակման մասին հարցեր, ինչը շատ օգտակար կլինի երկու կողմերի համար։ Հայաստանն ու Լիբանանն իրենց սահմանային հարևանների հետ խնդիրներ ունեն, ուստի փորձի փոխանակումը պետք է երկու երկրներին էլ»,–ասաց նա։

«Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել». Էնֆիաջյանի ելույթը Թուրքիայում

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 4-ին։ 1994թ. հունիսից Լիբանանում գործում է Հայաստանի դեսպանությունը: Հայաստանում Լիբանանը դեսպանություն հիմնել է 1997թ. սեպտեմբերին:

Հայաստանն ու Չեխիան կզարգացնեն համագործակցությունը ռազմական ոլորտում. Տոնոյան

2018թ. հունվարին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի դեսպան Մայա Դաղերը: 2018թ. նոյեմբերին Լիբանանում ՀՀ դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը։

51
թեգերը:
ռազմարդյունաբերություն, համաձայնագիր, Լիբանան, Հայաստան
Ըստ թեմայի
Մտածեցի՝ ցանկում իմ անունն էլ կարող է գտնեմ. Մակունցը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին
Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբի զորահավաք
Տոնոյանը մեկնաբանեց ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելու հարցը
Ապրիլյան պատերազմի մասնակիցը բուժում կստանա Գերմանիայում
Հայ դիզայներների աշխատանքը

Հայ դիզայներները մասնակցել են London Fashion Week-ին. նրանք արդեն պատվերներ են ստացել

1
(Թարմացված է 18:35 22.09.2020)
Համավարակի պատճառով Լոնդոնի նորաձևության շաբաթն այս տարի առցանց է անցկացվել, ինչը մի փոքր դժվարացրել է պատվիրատուների ու դիզայներների շփումը։ Բայց միջոցառումը, այնուամենայնիվ, հաջողվել է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 18-ին ու 19-ին հայ դիզայներներն առաջին անգամ իրենց աշխատանքներն են ներկայացրել Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում։ Համավարակի հետ կապված միջոցառումը թվային ձևաչափով է անցկացվել։ Միջոցառմանն ընդհանուր առմամբ հայկական 13 ապրանքանիշ է մասնակցել։ Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր Էլեն Մանուկյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ խոսեց միջոցառման մասին։

Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Էլեն Մանուկյանն

Կանանց ու տղամարդկանց հագուստի հավաքածուներ են ներկայացրել Ruzane, Loom Weaving, Damink, Soncess, Ariga Torosian, Z.G.EST, Seda, Galine Galine, Nelly Serobyan ապրանքանիշները։ Իսկ Made By, Demiurge, 4TYSEVEN JEWELRY ընկերությունները աքսեսուարներ են ներկայացրել, AMORE-ն՝ պայուսակներ։ Դիզայներ Արիգա Թորոսյանը ոչ միայն հագուստ, այլև կոշիկներ է ներկայացրել։

Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատն արդեն մեկ տարի համագործակցում է բրիտանական Fashion Scout կազմակերպության հետ, որը տաղանդներ է փնտրում աշխարհում։ Հենց այդ համագործակցության շնորհիվ է, որ հայ դիզայներները կարողացել են մասնակցել London Fashion Week-ին։ Այս տարի միջոցառման ուշադրության կենտրոնում հիմնականում Հայաստան է եղել ու Քենիան։

«Մի քանի անգամ փորձագետներ ենք հրավիրել Անգլիայից, նրանք մեր դիզայներների հետ թրեյնինգներ են անցկացրել։ Բացատրել են՝ ինչպես հավաքածու պատրաստել նորաձևության շաբաթի համար, ինչպես մարքեթինգ կազմակերպել և այլն։ Դրանից հետո ընտրվել է 13 ապրանքանիշ, որոնք իրենք աշխատանքները Լոնդոնի շաբաթվա ընթացքում ներկայացնելու հնարավորություն են ստացել», - ասաց Մանուկյանը։

Վերջնական ընտրությունն արել են Fashion Scout-ի մասնագետները։ Նրանց մասնակցությունը հնարավոր է դարձել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Մանուկյանի խոսքով՝ հայ դիզայներները պետք է անձամբ Լոնդոն մեկնեին ու ներկայացնեին իրենց աշխատանքները, բայց համավարակի պատճառով դա չի հաջողվել։

«Առցանց ձևաչափը նորություն էր ոչ միայն մեզ համար, այլև միջոցառման կազմակերպիչների։ Բայց կարծում եմ՝ մեր դիզայներներն արժանապատվությամբ հաղթահարեցին այդ խոչընդոտը», - ասաց նա։

Մանուկյանը նշեց նաև, որ ներկայացված հավաքածուները մեծ արձագանք են գտել նաև միջազգային մամուլում։ Որոշ պատվիրատուներ արդեն կապ են հաստատում հայ դիզայներների հետ։

Հայկական ապրանքանիշների հետ հետագայում աշխատելու ցանկություն են հայտնել նաև առցանց խանութները։

Միաժամանակ Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր Վահան Խաչատրյանը նշեց, որ իրենք մեծ պատվերներ չեն ակնկալում։

Ваган Хачатрян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Վահան Խաչատրյան

«Նորաձևության շաբաթը բաց հարթակ է, ցանկացած մարդ կարող է մասնակցել, եթե նրա աշխատանքները համապատասխանում են որակի սահմանված չափանիշներին, ու նա համապատասխան ֆինանսական հնարավորություններ ունի․․․ Մեր դիզայներների հանդեպ հետաքրքրություն կա, բայց դեռ հայտնի չէ՝ առաջարկություններից քանիսն իրական պայմանագրերի ու պատվերների փուլ կհասնի», - ասաց նա։

Թե որքան կարդարացնեն այդ նախագծի համար ներդրված գումարները, հայտնի կլինի ավելի ուշ․ ամեն ինչ կախված է հետագա պատվերներից։

«Այս պայմաններում բավականին դժվար է, քանի որ պատվիրատուներն ուզում են շոշափել, փորձել նմուշները։ Բայց հիմա նրանք զրկված են այդ հնարավորությունից, այնպես որ այս սեզոնին մեծ պատվերներ չենք ակնկալում», - նշեց նա։

Ваган Хачатрян и Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Վահան Խաչատրյանն ու Էեն Մանուկյանը

Դիզայներները Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ծրագրի շրջանակում կարող են Լոնդոնի նորաձևության շաբաթին մասնակցել նաև փետրվարին։ Վահանի խոսքով` դրանից հետո պատվիրատուներին արդեն ծանոթ կլինեն հայկական որոշ ապրանքանիշների անունները, ինչը շատ կարևոր է համագործակցության համար։

«Սա նրբություն է, որը շատ կարևոր է նորաձևության աշխարհում։ Որքան ավելի հաճախ է պատվիրատուն տեսնում այս կամ այն դիզայների անունը, այնքան ավելի շատ է վստահում։ Առաջին մասնակցությունից հետ որևէ բան ակնկալելը դժվար է։ Կարծում եմ՝ երկրորդ սեզոնում պատվերներն ավելի շատ կլինեն», - ասաց նա։

Դիզայների խոսքով՝ առավել հայտնի ապրանքանիշներն այլևս չեն բախվում այդ խնդրին, քանի որ պատվիրատուները ծանոթ են նրանց ապրանքի որակին, ոճին, կարի տեխնիկային, ու համավարակն ավելի քիչ է ազդում նրանց համագործակցության վրա։

Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին՝ Վահանն ասաց, որ թեթև արդյունաբերությունը Հայաստանում արագ տեմպերով զարգանում է։

«Ամեն տարի երկրում ֆաբրիկաներ են բացվում, ու նոր աշխատատեղեր են ստեղծվում, իսկ դա նշանակում է, որ պահանջարկ կա։ Հիմնականում արտահանման համար են աշխատում։ Բացի այդ, վերջին տարիներին տեղական գործարանները սկսել են ավելի սերտ համագործակցել տեղացի դիզայներների հետ», - ասաց նա։

Ոլորտի ներկայացուցիչների գլխավոր խնդիրներից է տեղական տեքստիլի բացակայությունը։ Խաչատրյանը նշեց, որ բոլոր գործվածքները ստիպված ներկրում են։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ նման միջոցառումների շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում միջազգային հարթակներում։

Наира Маргарян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Նաիրա Մարգարյանն

«Կարելի է ասել, որ մեր նորաձևությունը որոշակի մակարդակի է հասել, ու արդեն չի կարելի հետ քայլ անել», - ասաց նա։

Մարգարյանի խոսքով` «Made in Armenia»-ն ժամանակի ընթացքում հանգիստ կարող է հայկական ապրանքանիշներից մեկը դառնալ, ինչպես օրինակ` հայկական կոնյակը կամ մրգերը։

Ваган Хачатрян и Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Viktoria Pisarenko
Ասուլիսի բանախոսները
1
թեգերը:
նորաձևություն, Լոնդոն, Հայաստան
Ըստ թեմայի
«Տարբերվող գեղեցկություն». Gucci-ի մոդել Արմինե Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել
Գեղեցիկ է և՛ ներքնազգեստով, և՛ տարազով. օգտատերերը սիրահարվել են Ռուբինա Խանզադյանին
Gucci–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը
Բռնություն

Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ

5
(Թարմացված է 18:21 22.09.2020)
Ոստիկանությունը պարզել է, որ մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով խփել են անչափահասներին, քաշել մազերը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել `«Մանկան տուն» մանկատան երեխաներին ծեծելու առնչությամբ հարուցված քրգործի վերաբերյալ` տեղեկացնելով, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից։

«Պարզվել է, որ երեխաները զրկված են եղել անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն տեղեկացրել էր`«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։

Փաստի առթիվ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ինչ վիճակում են Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երեխաները

5
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, ծեծ, երեխա, մանկատուն
Ըստ թեմայի
Ինչու են մանկատան շրջանավարտներն անհավասար իրավիճակում հայտնվել. Բաթոյանի մեկնաբանությունը
Մանկատան ևս 24 շրջանավարտ բնակարանի գնման իրավունք կստանան. նրանց համար բացառություն արվեց
«Յուղոտ վերնագիր». կառավարությունը 166 բնակարան կնվիրի մանկատան շրջանավարտներին