Սոսո Պավլիաշվիլի

«Միշտ քո ախպեր Սոսո». Պավլիաշվիլին կարոտում է Երևանն ու շնորհակալություն հայտնում հայերին

88
(Թարմացված է 01:34 20.09.2019)
Հանրահայտ երգիչը տեսաուղերձ է հղել Instagram–ում և հիանալի օրերի համար սրտանց շնորհակալություն հայտնել Երևանին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է հրապարակել Instagram–ի իր էջում։ Տեսանյութում նա շնորհակալություն է հայտնում Երևանին երեք հրաշալի օրվա համար։

Երգիչը երախտիքի խոսքեր է հղում իր համերգների կազմակերպիչներին ու ասում, որ Հայաստան այցելելուց հետո ավելի ուժեղ ու իմաստուն է դարձել։

«Աստված մեզ խաղաղություն ու հավերժ ոգեշնչում տա։ Երևան, արդեն կարոտում եմ քեզ։ Միշտ քո ախպեր Սոսո Պավլիաշվիլի», – ասում է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сосо Павлиашвили (@soso_pavliashvili_official)

Երաժիշտը խոստանում է անպայման վերադառնալ Հայաստան։

«Ես հիասքանչ հայ ընկերներ ունեմ». Սոսո Պավլիաշվիլին` հայերի ու երևանյան համերգների մասին

Երկրպագուներն արձագանքել են նրա ուղերձին և բազում հաճոյախոսություններ ու բարեմաղթանքներ հղել երգչին։ Ոմանք գրել են, թե որքան երջանիկ են, որ երգիչը հաճախ է Հայաստանի պես հիասքանչ երկիր այցելում։ Նրանք երգչին «մերոնքական» են համարում ու կարծում են, որ նա հայերի ու Հայաստանի իսկական բարեկամն է։

Նշենք, որ Պավլիաշվիլին նույնիսկ Երևանին նվիրված տեսահոլովակ ունի։

88
թեգերը:
տեսանյութ, Սոսո Պավլիաշվիլի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սրտաճմլիկ կատարում. հայ փոքրիկ երգիչն ապշեցրել է Սոսո Պավլիշվիլիին նրա հիթի կատարմամբ
«Նվիրվում է իսկական տղամարդկանց». Սոսո Պավլիաշվիլին ներկայացրել է իր նոր երգը. տեսանյութ
Սահակյանցները տեսահոլովակ են նկարել Սոսո Պավլիաշվիլու երգի համար. տեսանյութ
«Ծեր, ալեհեր վրացի» Սոսո Պավլիաշվիլին ծնունդը նշել է Հայաստանում. տեսանյութ