Արարատ Միրզոյան

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն արդեն պատրաստ է. Միրզոյան

111
(Թարմացված է 14:57 19.09.2019)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլի» ներկայացրած նախագիծը փոխանցել է պետաիրավական հարցերի հանձնաժողով։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»,– գրել է նա։

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել

Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նախագիծն ԱԺ նիստի օրակարգ ներկայացնելուց առաջ նախ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովի նիստում ու արժանանա հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

Հիշեցնենք, օգոստոսի 16–ին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո հայտնի դարձավ, որ խմբակցությունը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել։

Սեպտեմբերի 18-ին  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, որ նախագիծը պատրաստ է և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի նախագահին` այն  շրջանառության մեջ դնելու համար։

111
թեգերը:
Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, նախագիծ, Արարատ Միրզոյան, Հայաստան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (42)
Ըստ թեմայի
2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները ՊՆ–ում հրաժարականների առիթ կդառնան
Այվազյան. «Արարատ Միրզոյանի հայտարարությունը կոպտագույն միջամտություն է»
Օսիպյանի հրաժարականի հարցը Անվտանգության խորհրդի նիստում չեն քննարկել
Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում