Վլադիմիր Կարապետյան

Արթուր Վանեցյանի հայտարարությունն անսպասելի էր. Վլադիմիր Կարապետյան

66
(Թարմացված է 14:21 19.09.2019)
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադաձել է ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնանկություններին ու Արթուր Վանեցյալի հայտնի հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունն անսպասելի էր, հատկապես` վարչապետի հայտարարությունից հետո։ Այսօր, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Վանեցյանի հայտարարության մասին իր արձագանքը։

«Ես ուզում եմ պարզապես այդ օրվա կոնտեքսը վերհիշել, երբ վարչապետը շատ խնայողաբար բառերին մոտենալով խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել էր իր և իր ենթակայի միջև և ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Եվ դրանից հետո առերեսվել նման հայտարարության, որն արեց Վանեցյանը, կարծում եմ, մի քիչ անսպասելի էր` թե՛ իր, թե՛ իր թիմի ներկայացուցիչների համար»,– ասաց Կարապետյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև հիշեցրեց, որ Արթուր Վանեցյանն ինքն էլ էր հաստատել, որ հայտարարությունը մենակ չի գրել, իրեն այդ հարցում օգնել են, որից հետո ինքը հաստատել է վերջնական տեքստը։

Ի դեպ, նշենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունը երեկ երեկոյան կայքից հեռացվել է։

Դժգոհ էր և գեներալի ուսադիրներ էր տալի՞ս. փորձագետները` ուժայինների հրաժարականների մասին

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։

Հայտարարությունից րոպեներ անց ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին, որտեղ , մասնավորապես, հայտնում էր, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:

Էլ ովքեր են պաշտոնանկ լինելու ու հրաժարական տալու կառավարությունից ու ԱԺ-ից. «Ժողովուրդ»

Արձագանքելով աշխատանքից ազատված Վանեցյանի հայտարարությանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասել էր, թե նախ պետք է պարզել` ով է գրել այդ տեքստը: «Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»,– ասել էր նա` Վանեցյանին հորդորելով չկորցնել սպայի արժանապատվությունը։

66
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Կարապետյան, Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե խանգարում էին, պետք է հեռանային». քաղաքագետը` աղմկահարույց հրաժարականների մասին
Էլ ովքեր են պաշտոնանկ լինելու ու հրաժարական տալու կառավարությունից ու ԱԺ-ից. «Ժողովուրդ»
Մհեր Գրիգորյանի հետ աշխատանքից ազատման հարց չի քննարկվել
Ղևոնդյան. «Ուժայինների պաշտոնանկությունը իշխանության համար մտածելու օրակարգ է սահմանում»