«ՏԵՖԻ-2018» փառատոն

«Պատվից առավել»․ հայկական սերիալը հաղթել է «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնում

341
(Թարմացված է 00:46 19.09.2019)
Պարգևատրվել են «ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցանակի հաղթողները։ Ելենա Արշակյանը Sputnik Արմենիային պատմել է, որ սերիալը ստեղծելիս փառատոններին մասնակցելու նպատակ չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «ՏԵՖԻ-Համագործակցություն» IX միջազգային հեռուստատեսային փառատոնի պարգևատրման արարողությունը, որտեղ ներկայացված էր նաև Հայաստանը։ Հայաստանից ՏԵՖԻ-ի հաղթող է դարձել «Արմենիա» հեռուստաալիքի «Պատվից առավել» նախագիծը։

Փառատոնին մասնակցում են նաև Բելառուսի, Ղազախստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Միջոցառման գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի տարածքում միասնական տեղեկատվական տարածքի ձևավորումն է, հեռուստատեսության նորագույն ձեռքբերումների  տարածումն ու հեռուստաընկերությունների և հեռուստատեսության ոլորտի մասնագետների համագործակցությունը։

Елена Аршакян (Армения)
© Sputnik / Miroslav Rotari
ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանը

Հայաստանից փառատոնին մասնակցել են «Պատվից առավել (Արմենիա TV)», «Քաոս» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Առաջին ալիք»), «Ժիրայր Գլենց» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Առաջին ալիք») նախագծերը:
Հայաստանի մասնակիցները ներկայացրել են իրենց տպավորությունները։ Այսպես` ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանը Sputnik Արմենիային պատմել է, որ սերիալը ստեղծելիս նպատակը փառատոններին մասնակցելը չի եղել։

«Մեր սերիալը յուրահատուկ է։ Այստեղ պատիվը և սերն առաջին հորիզոնականում են։ Սերիալում խոսում ենք նաև հայկական ավանդական ծեսերի մասին, որոնք աշխարհում արդեն չկան»,- ասել է Արշակյանը։

Իր հերթին «Առաջին ալիքի»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Թերեզա Քարիմյանը Sputnik Արմենիային պատմել է, որ «Քաոս» սերիալի հեռարձակումից հետո Հայաստանում երեխաները սկսել են գիրք կարդալ։ Այն նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի մոտիվներով։ Գիրքը հրատարակվել է 1898թ-ին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության երկրորդ աշխատանքը, որը ներկայացվել է փառատոնում, սերիալ «Ժիրայր Գլենցն» է, որը հիմնված է Արմեն Մկրտիչի համանուն վիպակի վրա։ Սցենարը հնարավորինս մոտեցված է սկզբնաղբյուրին։

Հայ հայտնի պրոդյուսեր Արման Միտոյանը, որը մրցույթային ծրագրում ներկայացրել է «Քաոս» հեռուստասերիալը, նշել է, որ ծրագրին մասնակցելը հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ առումով հասնել անհրաժեշտ մակարդակի, կատարելագործել հեռուստասերիալներ ստեղծելու հմտությունները։

Հայտնի հայ ջազմենները վերադառնում են Հայաստանը վերամիավորելու. «Վարդան Հովսեփյան» տրիոն

Փառատոնը կազմակերպվել է ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի և Ռուսաստանի մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառումը տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի հովանու ներքո:
«ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթը անցկացվում է 2011թ-ից ԱՊՀ տարբեր երկրներում։  Մրցույթին մասնակցում են ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի  առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչները։
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն փառատոնի միջազգային ինֆորմացիոն հովանավորն է։

341
թեգերը:
մրցանակ, փառատոն, սերիալ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ալեքսանյանը չեմպիոնական ճանապարհին. նա հաղթել է բելառուս, ֆին, թուրք և իրանցի մրցակիցներին
Հայաստանում սիմֆոնիկ և կամերային երաժշտության տոն է սկսվել
Հայաստանում կինոն կկարգավորվի օրենքով. նոր նախագիծն ուղարկվել է ԱԺ
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

3
(Թարմացված է 16:53 06.07.2020)
Եթե դատարանում Եվգենի Պետրոսյանի գործընկերոջ մեղքն ապացուցվի, նա ստիպված կլինի մեծ տուգանք վճարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասադր կնոջը` Տատյանա Բրուխունովային և դաս տալ գործընկերոջը` Վիկտոր Կոկլյուշկինին, հայտնում է starhit–ը։

Տատյանան անդադար խիստ քննադատության է ենթարկվում։ Մե՛կ նա բոլորին դուր չի գալիս, մե՛կ նրա ընտրությունը, մե՛կ հագուստը չէ այն։ Մի քանի օր առաջ նրա հասցեին վիրավորական խոսքեր է ասել Վիկտոր Կոկլյուշկինը։

Նրա խոսքով` ինքը մտահոգված է, որ Պետրոսյանն այլևս հեռուստատեսությունում չի հայտնվում, և դա կապում է Պետրոսյանի նոր ամուսնության հետ։ Իբրև թե Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Պետրոսյանը պաշտպանել է կնոջն ու որոշել Կոկլյուշկինին պատասխանատվության ենթարկել։ Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինն արդեն համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն։ Կոկլյուշկինին դրամական տուգանք է սպառնում։

«Պետրոսյանը շատ զայրացած էր, և մենք որոշեցինք անպատիժ չթողնել կատարվածը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ դրանք ուղղված են կնոջ պատվի ու արժանապատվության նսեմացմանը», –արտիստի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Եթե դատարանը Կոկլյուշկինի խոսքերը որպես վարչական խախտում ճանաչի, ապա նա ստիպված կլինի մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք վճարել։

Կոկլյուշկինը Պետրոսյանի բազմաթիվ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս միասին հանդես են եկել նույն բեմում, այդ թվում` «Կրիվոյե զերկալո» ծրագրում համատեղ համարներով։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորյան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Պետրոսյանի նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորյան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

3
թեգերը:
Երիտասարդ, Կին, Վիկտոր Կոկլյուշկին, Տատյանա Բրուխունովա, Դատարան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
«Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

31
(Թարմացված է 16:23 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

31
թեգերը:
Հայաստան, փրկարար, Ոստիկանություն, ոստիկան, ահազանգ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»
ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ