Mazda-յի ցուցադրություն

Mazda-ն մեկ ամսվա ընթացքում կներկայացնի իր առաջին էլեկտրամեքենան

340
(Թարմացված է 00:22 19.09.2019)
Էլեկտրամեքենայի անվանումը դեռ չեն հայտնում, փոխարենը հրապարակվել են տեխնիկական որոշ տվյալները, օրինակ` շարժիչի ու մարտկոցի հզորությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այս տարվա հոկտեմբերին Տոկիոյի ավտոսալոնում ճապոնական Mazda-ն կներկայացնի իր առաջին էլեկտրամեքենան։ Այս մասին հայտնում է motor1-ը։

Դուբայի միջազգային ավտոսրահում ցուցադրել են հանրահայտ Բոնդի մեքենաները

Էլեկտրամեքենան դեռևս չունի անվանում, իսկ նախատիպն օգտագործում է CX-30 մոդելի թափքը։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ նորույթը տվյալ «քրոսովերի» հետ ոչ մի կապ չի ունենա։

Հայտնի է, որ մեքենան կունենա 141 ձիաուժ հզորությամբ շարժիչ և հարաբերականորեն ոչ այնքան մեծ մարտկոց՝ 35,5 կՎտ/ժ հզորությամբ։ Վերջին տվյալը հուշում է, որ էլեկտրամեքենան նախևառաջ նախատեսված է քաղաքային երթևեկության համար։ Մանրամասները դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք` Mazda ընկերության ավտոմեքենաներն այս պահի դրությամբ տարբերվում են իրենց յուրահատուկ դիզայնով, ինչպես նաև եզակի տեխնոլոգիաներով հագեցած շարժիչներով։

Անմոռուկապատ հայկական էկիպաժը՝ Moscow Raceway-ում

Տոկիոյի ավտոսալոնը կմեկնարկի այս տարվա հոկտեմբերի 24-ին և կավարտվի նոյեմբերի 4-ին։

340
թեգերը:
թափք, մարտկոց, Տոկիո, ավտոմեքենա
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (147)
Ըստ թեմայի
Հունվարի 1-ից 3 հազար դոլարանոց «Օպել Վեկտրան» կգնենք մինչև 5000–ով. Պանդուխտ Մարտիրոսյան
Ինչ հավանեն՝ «կթռցնեն». ի՞նչ անակնկալներ են սպասում դրսից մեքենա պատվիրողներին
Մարտիրոսյան. «Նոր մեքենաների մաքսազերծման գումարը չի նվազի, իսկ հներինը` նկատելի կաճեն»
Ով կշահի և ով կտուժի ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումից