Գեորգի Պիտոև

Բեմի արքան. ինչպես էր Ժորժ Պիտոևը փոխում եվրոպական թատրոնը

98
(Թարմացված է 22:12 17.09.2019)
Արտիստ և ռեժիսոր Պիտոևը, երբ դեռ Գեորգի էր, անգիր գիտեր ռուս դասականների պոեմները, սիրողական ներկայացումներ էր բեմադրում և մաթեմատիկական հակումներ դրսևորում։ Նա Ժորժ դարձավ Փարիզում, և այդ անունը նրան բեմին խենթորեն սիրահարված անշահախնդիր հանճարի համբավ բերեց։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Խոշոր գործարար Եգոր Պիտոևը ուշադրության կենտրոնում էր հայտնվել 1853-56 թվականների Ղրիմի պատերազմի տարիներին` բանակին պարեն և համազգեստ մատակարարելիս, ինչից հետո նրա առաջ բացվեցին բիզնեսի բոլոր դռները։

Պիտոևի ընկերությունը (նա ռուսերեն դարձրեց ազգանունը) սկսեց զբաղվել նավթի արդյունահանմամբ և վերամշակմամբ, միևնույն ժամանակ` թառափի և ձկնկիթի մթերմամբ։ «Պիտոև–նուարը»` սև ձկնկիթ Պիտոևից, երկար տարիներ Եվրոպայում ճանաչված ապրանքանիշ էր։

Նրա որդին, Եսայի Եգորովիչը, ամբողջ կյանքում մոլագար թատերասեր էր։ Իսկ ահա նրա ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկություն չի պահպանվել, թեև հայրական ժառանգությունը նա, նույնիսկ, բազմապատկել է։  Կատակ բա՞ն է` իր հարազատ Թիֆլիսում թատրոնի (այն նույն թատրոնի, որը հետո դարձավ Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոն) կառուցումն ու բարեկարգումը նրան արժեցավ 1.5 մլն ռուբլի` ոսկով։  Մինչև թատրոնի կառուցումը նա գլխավորեց Թիֆլիսի օպերային թատրոնը, քաղաքում երաժշտական ուսումնարան և միություն հիմնեց։

Այդ իսկ պատճառով որևէ տարօրինակ բան չկա, որ Գեորգի Իսաևիչը` Եգոր Պիտոյանի թոռը, փոքր տարիքից խաղում էր թատրոնում,  բեմ ստեղծում ձեռքի տակ ընկած վարագույրներից, ստվարաթղթե տուփերից և բազմաթիվ այլ տնային իրերից։ 

Երեխան անգիր արտասանում էր «Դևը» և Պուշկինի գրեթե բոլոր բանաստեղծություններն ու պոեմները, այնպես որ, բեմադրությունների համար սյուժեների պակաս չկար, բեմադրություններ, որոնց հանդիսատեսը ստիպողաբար դառնում էին ընտանիքի անդամները։

Սակայն Պուշկինը` Պուշկին, իսկ տաղանդավոր դեռահասը պետք է կրթություն ստանար, և, քանի որ Գրիգորին ոչ պակաս հիանալի մաթեմատիկական  ունակություններ էր ցուցաբերել, հայրը նրան  ուղարկել էր Մոսկվայի համալսարան` համապատասխան բաժնում ուսանելու։  Ուսումը կիսատ մնաց. 1905 թվականի ընտանիքը գաղթեց Ֆրանսիա, որտեղ Գրիգորին ուսումը շարունակեց Սորբոնում, սակայն արդեն իրավաբանական բաժնում։

Շատ հարուստ և շատ հայտնի. աշխարհի 10 ամենաթանկ վարձատրվող դերասանների լուսանկարները

1908  թվականին Գրիգորին վերադառնում է Ռուսաստան և Սանկտ Պետերբուրգում ոտքից գլուխ ընկղմվում թատրոնի մեջ, որտեղ ասես պոռթկաց վաղուց կուտակված կիրքը. սկզբում Վերա Կոմիսարժևսկայայի թատրոնում, այնուհետև ինքն է թատրոն ստեղծում երիտասարդ դերասանների և ռեժիսորների հետ, հետո դարձյալ Փարիզ, Ժնև, շրջագայություն ամբողջ Եվրոպայով` Չեխովի, Տոլստոյի, Գորկու, Շեքսպիրի, Շոուի, Իբսենի, Մետերլինկի  մոտիվներով ներկայացումներով...

Вера Фёдоровна Комиссаржевская
© Photo : Public domain
Վերա Ֆյոդորովնա Կոմիսարժևսկայա

Այս փուլում էլ Գրիգորին վերջնականապես դառնում է Ժորժ Պիտոև. անուն, որը միանգամայն ճանաչելի է  թատերական միջավայրում նույնիսկ այսօր`  նրա մահից ուղիղ 80 տարի անց։

«Ժորժ Պիտոեֆֆ` ո՞վ էր նա։ Դերասա՞ն։ Ռեժիսո՞ր... Անհնար է նրան ճշգրիտ բնութագիր տալ։ Քրմական ինչ–որ անձնվիրությամբ, թատրոնին ծառայելու նվիրված անհատ, որը բացահայտեց թատերական աշխարհի իրական իմաստը, նշանակությունն ու հոգևոր արժեքը, ինչը նման էր կրոնական պաշտամունքի։ Նա թատրոնի սուրբն էր` Ժորժ Պիտոեֆֆ», – նրա մասին տարիներ անց գրում էր Ժան Կոկտոն։

Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը

Կոմիսարժևսկայան Պիտոևին Ռուսաստան էր կանչում` փորձելով գրավել նրան ոչ միայն թատերական ավանդույթներով, այլև ոչ սովորական ժամանակներով, որ ապրում էր հսկայական երկիրը։ Սակայն Պիտոև ամուսինները (նա ամուսնացել էր Թիֆլիսի Սուրբ Նինա պանսիոնի շրջանավարտ Լյուդմիլա Սմանովայի հետ, որը եկել էր Փարիզ լեզուներ և երգել սովորելու) բազմաթիվ մեծ ծրագրեր ունեին։ Նրանք տեղափոխվելու ժամանակ չունեին։

Կյանքի վերջին 15 տարում Ժորժ Պիտոևը ավելի քան 200 ռուսական և եվրոպական հեղինակների ստեղծագործություն բեմադրեց, դրանցում անձամբ էր խաղում, և կյանքի վերջում` հուզական և ֆիզիկական սպառման գագաթնակետին, երբ մեկից ավելի ծանր սրտի կաթված էր ստացել, ավարտեց ճանապարհը Իբսենի «Ժողովրդի թշնամին» ստեղծագործությամբ։ 1939 թվականն էր, և այդ ներկայացումը դարձավ Ժորժ Պիտոևի վերջին նախազգուշացումը մարդկանց։

Նա շատ էր ուզում խաղալ «Ժողովրդի թշնամին» ներկայացման մեջ` բժիշկ Սթոքմանի դերը, խաղաց արդեն մահացու հիվանդ լինելով։ Խաղաց «Ստանիսլավսկու նման», ինչպես և երազում էր, և այդ հույզերը զրկեցին նրան վերջին ուժերից։ Այնուհետև, իներցիայով, Լյուդմիլա Սմանովա–Պիտոևան որոշ ժամանակ շարունակում էր խաղալ ամուսնու բեմադրած ներկայացումներում, ինչն արդեն ակնհայտորեն այն չէր։

Պատերազմի ու աշխատանքի հերոս. ինչպե՞ս խեղեցին Սամվել Մաթևոսյանի ճակատագիրը

Պիտոևի թատրոնը եկավ նրա հետ ու գնաց, երբ նա հեռացավ կյանքից։  Ինչպես ասաց ֆրանսիացի թատերական քննադատներից մեկը` «Հավասարակշռությունից հանած» նրա նման երկրորդը  չգտնվեց։

98
թեգերը:
ռեժիսոր, դերասան, Ռուսաստան, Փարիզ, Ժորժ Պիտոև
Ըստ թեմայի
Գնդակահարված հայերի ցուցակները կան, բայց նրանց հիշատակը հավերժացնող արձաններ չկան
Փաշինյանը` Երևանի «Մարությանի» թեկնածու, կամ ուր կորավ 65 հազարով նստարան արտադրող ընկերությունը
Ֆուտբոլային հոգեբանության վարպետը. բարդույթ, որը բուժել է մարզիչ Պորտերֆիլդը
Առաջին զրահապատ ավտոմեքենաները, կամ ինչպես 12 «Ռենոները» զինվորական ավտոմեքենաներ դարձան
Լամպ

Երևանում հոսանքազրկումներ կգրանցվեն

12
(Թարմացված է 09:40 02.06.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն իրականացվում են հետագայում վթարներից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Օրբելի փ. 4 շենքի 2-րդ մուտքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Բեկի փ. 54/7 բաժանորդը, Նորք Մարաշ թաղ.՝ Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Ս․Խանզադյան եւ Շոպրոնի փողոցների սեփական տները Նորքի 4, 5, 7, 8, 10, 13, 17 փողոցները, Նորքի 2, 13 փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքները, Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները, Գ․Հովսեփյան 10 փողոցը, Սերո Խանզադյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 33 հասցեն և հարակից ոչ բնակիչ –բաժանորդները:

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

12
թեգերը:
Լույս, էլեկտրաէներգիա, Երևան
Ըստ թեմայի
ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում
Դավթյան. «2020թ–ի առաջին կիսամյակում կունենանք 15-20% էլեկտրաէներգիայի անկում»
Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի
Երևան

Անձրև կգա, բայց օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

34
(Թարմացված է 00:38 02.06.2020)
Օդերևութաբանները կանխատեսել են, որ անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ այդ ժամանակ քամին կուժգնանա։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր, վաղը և հունիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +30–ից +32–ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +17–ի։

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

34
թեգերը:
Մարզ, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է
Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը
44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը
Նիկոլ Փաշինյանը Արցախում

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

6
(Թարմացված է 10:01 02.06.2020)
«Հրապարակ» թերթն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների` կորոնավիրուսով վարակվելու թեմային և գրել, որ առավել անհանգիստ են Փաշինյանի հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երեկ` հունիսի 1–ին  հայտնի դարձավ, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ «Հրապարակն» իր այսօրվա համարում անդրադարձել է այդ թեմային` նշելով, որ իշխանական թևը թեստավորում է անցնում։

«Համացանցում գրում էին, թե չեն հավատում դրան։ Մանավանդ երբ երեկոյան Փաշինյանը մասնակցեց ամենօրյա բրիֆինգին, ավելի խորացան կասկածները»,–գրում է թերթը։

Նրանց տվյալներով` երեկ իշխանական թիմը թեստավորվում էր։ Նույնն անում էին Արցախում, որտեղ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մոտ 600 մարդ էր շփվել ՀՀ վարչապետի հետ։

«Իսկ Փաշինյանի ընտանիքում հատկապես անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը։ Նա տարիներ առաջ ծանր հիվանդություն է տարել և վարակի ռիսկային խմբում է»,-գրում է թերթը:

44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Հիշեցնենք` հունիսի 1–ի վաղ առավոտյան Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել, ամեն օր աշխատանքի մեկնելուց առաջ ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունիսի 1–ի դրությամբ 9492 է։

6
թեգերը:
թեստ, Իշխանություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի. ախտանիշներ չկան
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Կորոնավիրուսը բուժող դեղ Հայաստանում չի փորձարկվում. ինչ է իրենից ներկայացնում «Հելթ թոնը»