00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծիծեռնակաբերդում 105 ռոյալներ կնվագեն`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի

CC BY 2.0 / Rita Willaert / Armenian Genocide Memorial - YerevanЦицернакаберд — мемориальный комплекс в Ереване, посвящённый жертвам Геноцида армян 1915 года
Цицернакаберд — мемориальный комплекс в Ереване, посвящённый жертвам Геноцида армян 1915 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագծի հեղինակների առաջարկով` այս ծրագրով կլուծվի նաև սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներում ռոյալների բացակայության խնդիրը:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամը կներկայացնի «105 ռոյալ» մեգանախագիծը: «Մենք առաքելությունն է պայքարել, որ աշխարհում այլևս երբեք չլինի ցեղասպանության որևէ դրսևորում»: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

«2020 թվականի ապրիլի 24-ին հնչելու են ոչ թե զանգեր, այլ ռոյալներ։ 105 ռոյալ միասին` սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, կնվագեն 105 տարվա ընթացքում ծնված մեր երաժշտությունը՝ Կոմիտասից մինչև մեր օրեր»,- ասաց Հովհաննիսյանը:

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյանը
Ծիծեռնակաբերդում 105 ռոյալներ կնվագեն`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի - Sputnik Արմենիա
Արթուր Հովհաննիսյանը

Ըստ նախագծի հեղինակի` կարելի է այս ծրագրով լուծել նաև սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներում ռոյալների բացակայության խնդիրը:

«Ապրիլի 25-ին այդ ռոյալներից յուրաքանչյուրը մեր առաջարկով և բարերարների համաձայնությամբ կնվիրվի Հայաստանի տարբեր քաղաքների ու հատկապես սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին, որպեսզի նոր տաղանդներն ապահովվեն մեր մշակութային շարունակությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

Ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Աստղիկ Ալեմյանը մահացել է

Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իրինա Հակոբյանը համոզված է, որ երաժիշտների պակաս նախագիծը չի ունենա:

«Մենք ունենք փայլուն դաշնակահարների մի մեծ բանակ, որոնք կարող են ամբողջ աշխարհին պատվով ներկայացնել մեր մշակույթն ու երաժշտությունը»,- ասաց Հակոբյանը:

© Sputnik / Asatur YesayantsԻրինա Հակոբյան
Ծիծեռնակաբերդում 105 ռոյալներ կնվագեն`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի - Sputnik Արմենիա
Իրինա Հակոբյան

Ըստ դեկանի՝ իրենց շատ մեծ ու դժվար աշխատանք է սպասվում, բայց անհնարին ոչինչ չկա, քանի որ հենց նախագծի հեղինակը մասնագիտությամբ երաժիշտ է և հաշվի է առել բոլոր նրբությունները:

«Դյուցազունների ասոցիացիայի» նախագահ  Վարդան Թովմասյանն էլ շեշտեց, որ այս նախագիծը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ 105 ռոյալ մեկ տեղում երբևիցե չեն եղել և չեն հնչեն:

Ախոյան. «Ադրբեջանցիները ներխուժել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի և պղծել այն»

«Սա շատ մեծ ծրագիր է և ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Սա նաև մեծ շանս է, որ մենք աշխարհին ներկայանանք յուրովի»,-ասաց Թովմասյանը:

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Թովմասյան
Ծիծեռնակաբերդում 105 ռոյալներ կնվագեն`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի - Sputnik Արմենիա
Վարդան Թովմասյան

Նախագծի հեղինակը մտադիր է նամակներ ուղարկել բոլոր այն երկրներին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը և խնդրել, որ մեկական մասնակից ուղարկեն միջոցառման համար: Հովհաննիսյանն ուրախությամբ հայտնում է, որ բոլորն են պատրաստ աջակցել իրենց, որպեսզի այս նախագիծն իրականություն դառնա: Ոչ մի կառույցից` ո՛չ ԿԳՄՍ նախարարությունից, ո՛չ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտից, ո՛չ բարերարներից մինչ օրս մերժում  չեն ստացել, անգամ ռոյալները ձեռք են բերվելու ինքնարժեքով:

Լրահոս
0