ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցի երիտասարդները բոլորին Գյումրի են հրավիրում խցաններով պատրաստված իրենց նոր աշխատանքներին ծանոթանալու համար:
«Գյումրին մեր տունն է» նախաձեռնող խմբի աշխատանքներին ու ծրագրերին Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է՝ խցաններով գորգեր, հումորի պատ և Գյումրու բարբառով խոսող պատեր: Երիտասարդներն այս ծրագրերով նպատակ ունեն Գյումրին զբոսաշրջության համար ավելի գրավիչ դարձնել:
Իրենց հերթական մտահղացումը կյանքի կոչելու համար գյումրեցի երիտասարդները նախագծել ու պատրաստել են ամենահասարակ սարքը, որը հնարավորություն է տալիս պլաստիկե շշերից տարբեր հաստության թելեր ստանալ:
Հենց այդ նույն թելերի օգնությամբ էլ խցանե վարագույրներ են պատրաստել:
Պատկերներ ստանալն այդքան էլ դժվար չէ՝ էսքիզը ստեղծելուց հետո խցանի գույներն են առանձնացում, դրանք միացնում պոլիէթիլենե թելի օգնությամբ:
«Թեմաներն ընտրելիս աշխատում ենք հնարավորինս չեզոք թեմաներ ընտրել»,-նշեց նախաձեռնող խմբի անդամ Արսեն Վարդանյանը:
Երիտասարդները քաղաքի կենտրոնում տարածք են վարձակալել, որտեղ ամենուր պարկեր են՝ տարաբնույթ խցաններով, իսկ պատուհանին իրենց ստացած ամենամեծ պատկերն է՝ պատրաստված 9300 խցանով:
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ
«Արդեն պլաստիկի թանգարան ունենալու գաղափար կա: Օրվա ընթացքում շատերն են գալիս ու ցանկանում նախ նայել, ապա գործընթացի մասնակիցը դառնալ: Մարդիկ արդեն պլաստիկե թափոններին նայելիս խնդրի փոխարեն արվեստի գործիք են տեսնում»,-նշում է Արսեն Վարդանյանը՝ տեղեկացնելով՝ նախատեսել են հայտնի ստեղծագործությունների շարք ստեղծել, որոնք կոնկրետ ասելիք կունենան:
«Օրինակ` կլինի Շիրակի մարզում ձմեռային մարզաձևերի զարգացման գաղափարն առաջնորդող պատկեր: Օր օրի մեզ միացող մարդկանց թիվն ավելանում է»,-նշում է Արսենը՝ տեղեկացնելով, որ իրենք փորձում են նաև կապող օղակ հանդիսանալ, ասենք, թղթի թափոն հավաքողների ու վերամշակողների միջև:
Գաղափարներն ու անելիքները շատ են: Ի դեպ, երիտասարդներն արդեն պատվերներ ունեն: Պատվիրատուների երևակայած պատկերները կյանքի կոչելը երիտասարդների համար դժվար չէ: Դժվարը աշխատանքին ֆինանսական գնահատական տալն է:
Փաստերն անողոք բան են։ Շուշիում միշտ գերակշռել են հայերը։ Շուշիում ադրբեջանական բնակչության ավելի քան 90%-ը բաժին եղել է միայն երկու շրջանում (երկուսն էլ հայերի ջարդերից հետո)՝ 1920 և 1988 թվականներին։ Փորձագետներն արդեն Փաշինյանի հայտարարությունն անվանել են Շուշիի կորուստն արդարացնելու փորձ։
Փաշինյանը շրջանցում է մի ոչ պակաս կարևոր փաստ՝ Շուշիի կարգավիճակը հայկական վերահսկողության տակ (անգամ ադրբեջանական բնակչության 90% –ի դեպքում) մի բան է, իսկ քաղաքի կարգավիճակը Ադրբեջանի ձեռքում՝ բոլորովին այլ։
Դրանք իրարից տարբերվող սցենարներ են ՝ աշխարհաքաղաքական տարբեր հետևանքներով, ինչի մասին Հայաստանի վերնախավում առանձնապես չեն սիրում խոսել։
«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, իրենց փոքրիկի հերթական լուսանկարն է տեղադրել Instagram–ի իր էջում։
«Երկար ժամանակ այս տղային իմ էջում չեմ ցուցադրել»,–որդու լուսանկարին կից գրել է Տատյանան։
View this post on Instagram
Նրա հետևորդները չեն թաքցրել փոքրիկ Վահանի հանդեպ իրենց հիացմունքը` ասելով, որ պետք է հաճախ փոքրիկի լուսանկարը տեղադրի իր էջում։
«Մամայի քթից թռած է»,–մեկնաբանել է մեկ ուրիշ հետևորդ։ Սակայն այս մեկնաբանության առնչությամբ հնչել են նաև հակառակ կարծիքներ, թե ավելի շատ Պետրոսյանին է տղան նման։
Բրուխունովայի հետևորդների աչքից չի վրիպել նաև փոքրիկի ոճային հագուստը, և նրանցից մեկը մեկնաբանել է.
«Ի՜նչ ոճային է` լրիվ մամային ու պապային է քաշել»։
Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։
Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է։ Այս մասին տեղեկանում են Twitter-ում լրագրողի պաշտոնական էջից։
Լարի Քինգը 87 տարեկան էր։ Նա մահացել է Լոս–Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։
Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:
Դու երբեք մենակ չես լինի. մահացել է ֆուտբոլային աշխարհում հայտնի երգիչ Ջերի Մարսդենը
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին հայտնի էր դարձել, որ Քինգը հոսպիտալացվել է, նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա շաքարային դիաբետ ուներ, ինչպես նաև սրտի խնդիրներ։