«Ամբերդ» կենտրոն

Ադրբեջանն օզոնային շերտի տվյալները «ստիպված» վերցնում է Հայաստանից

273
(Թարմացված է 11:45 17.09.2019)
Արագած լեռան վրա կառուցված «Ամբերդ» օդերևութաբանական կայանն օզոնային շերտի ուսումնասիրություններ է անում ու տվյալները փոխանցում համաշխարհային կենտրոնին։ Հայաստանի հարևան երկրներից ոչ մեկն այդ հնարավորությունը չունի

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հնարավորություն չունենալով սեփական ուժերով օզոնի չափումներ անել` Ադրբեջանն իրեն անհրաժեշտ տվյալները վերցնում է Օզոնի և ուլտրամանուշակագույն ճառագայթների տվյալների համաշխարհային կենտրոնից, որին էլ տվյալներ է փոխանցում Հայաստանը։ Այսօր Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը նշեց, որ ՀՀ–ն միակն է տարածաշրջանում, որ կարողանում է օզոնային շերտի դիտարկումներ անել։

«Մենք տվյալները փոխանցում ենք Օզոնային տվյալների համաշխարհային կենտրոն, որտեղ դրանք ընդհանրացվում են և արդեն հասանելի են այլ երկրներին։ Մեզ մոտ տվյալները թարմացվում են ամեն օր. չափումները կատարվում են ամեն օր, ժամը 11-ից 17-ը», – նշեց նա։

Ոչ միայն Ադրբեջանը, այլև Վրաստանն ու Թուրքիան օզոնային շերտի դիտարկումներ անելու հնարավորություն չունեն։ Դեռևս խորհրդային տարիներին` 1960-ին, Արագած լեռան վրա կառուցվել է «Ամբերդ» օդերևութաբանական կայանը։ Կայանի հարմար դիրքը հնարավորություն է տվել 2000-ից այդտեղ օզոնային շերտի ուսումնասիրություններ անել։

Օզոնային շերտի պաշտպանվածությանը համաշխարհային հանրությունը հատուկ ուշադրություն է դարձնում` դրա քայքայման վտանգներից խուսափելու համար։ Հիմնական վնասը օզոնին հասցնում են սառնարանային տնտեսություններն ու օդորակման համակարգերը։

«Հայաստանը 2010 թվականից օզոնաքայքայիչ նյութերը փոխարինել է օզոնի համար անվնաս նյութերով։ Նման փոփոխությանը հետևեց մեր ամենակարևոր նախագծերից մեկը` միջին մասնագիտական հաստատություններում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսուցումը ներառելը», – ասաց Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը։ Նորավարտ մասնագետները տարիներ անց կկարողանան աշխատել օզոնին վնաս չհասցնող սառնարանային տնտեսությունների հետ` փոխարինելով հին մասնագետներին։

Հայ գիտնականը սննդային ներկերի միջոցով արյունատար անոթների ստեղծման բանալի է գտել

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում օզոնային շերտի պաշտպանվածությունը ամենաբարձրը եղել է 2016 թվականին։ Այսինքն` այդ տարում հայաստանցիները ուլտրամանուշակագույն ճառագայթներից առավելագույնս պաշտպանված են եղել։ Իսկ ամենացածր պաշտպանվածության տվյալները գրանցվել են 2018 թվականին։

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին աշխարհում նշվում է օզոնային շերտի պահպանության օրը։

Պլաստիկ կերան, իսկ հետո՞. Համբուրգում բնակվող հայ գիտնականը «վարժեցնում» է մանրէներին

273
թեգերը:
արեգակ, օզոնային շերտ, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր դիտարան Հայաստանում. Ռուսաստանի գիտական հիմնադրամը կօգնի ուսումնասիրել երկրի խորքերը
Բնապահպանական աղետի իրական ռիսկերը, կամ ինչպես Հայաստանը չվերածել Սոմալիլենդի
Այլմոլորակայինների ուղերձները, կամ ինչպես Հերունու աստղադիտակը կարող է օգնել Հայաստանին
Լենդրուշ Խաչատրյանն իր երեխաների հետ

«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի

311
(Թարմացված է 21:39 06.05.2021)
Մայոր Լենդրուշ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ հիվանդանոցում է։ Գերմանական կլինիկայում խոստացել են, որ երեք ամսվա ընթացքում նրան ոտքի կհանեն, բայց լուրջ գումար է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատար Լենդրուշ Խաչատրյանն արդեն 8 ամիս է` «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Մայորը հարազատների հետ միայն աչքերով է հաղորդակցվում։

Майор Лендруш Хачатрян в вегетативном состоянии
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյան

 

Լենդրուշը երեք երեխա ունի, կրտսեր դուստրն այսօր 10 ամսական է դարձել, միջնեկը 4 տարեկան է, ավագ որդին` 7։ Վերջին անգամ նա երեխաներին ու կնոջը տեսել է սեպտեմբերի 25-ին։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լենդրուշի կինը` Ռուզաննա Վերդիյանը, այդ օրը նրանց համատեղ կյանքի 8-ամյակն էր։ Զույգը ծրագրում էր նշել այն, բայց չստացվեց։ Պատերազմը...

Постер с изображением Лендруша Хачатряна
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյան

Ինչպես կինոյում

32-ամյա Լենդրուշ Խաչատրյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղից է։ Ավարտել է Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական քոլեջը, հետո ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2011 թվականին արդեն «Եղնիկների» (Արցախի հյուսիսային դիրքեր) գումարտակի հրամանատարն էր։ Ապագա կնոջ հետ ծանոթացել էր քրոջ շնորհիվ. Ռուզաննան նրա մտերիմ ընկերուհին էր։

«Մի օր, երբ հյուր էի գնացել նրանց, Լենդրուշն աշխատանքից եկավ, և մենք առաջին անգամ տեսանք իրար։ Այդ ժամանակ նա դեռ կապիտան էր։ Սկսեցինք շփվել։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին ամուսնացանք», – պատմում է Ռուզաննան։

Նրա խոսքով` պատահական չէր, որ Լենդրուշն իր կյանքը կապեց բանակի հետ։ Նրա հայրը զինվորական է եղել, թոշակի անցնելուց հետո դարձել է գյուղապետ։ Բայց Խաչատրյանի հայրն ուզում էր, որ որդին զինվորական բժիշկ դառնա։

Майор Лендруш Хачатрян с семьей
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Իսկ հետո սկսվեց պատերազմը

Ռուզաննան շատ լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը։ Ինչպես միշտ, առավոտյան 7-ին կերակրեց 2 ամսական դստերն ու արդեն պատրաստվում էր քնեցնել, երբ փողոցից բարձր ձայն ու անհասկանալի դղրդող լսեց։

«Մենք Ստեփանակերտում էինք` պետհամալսարանի մոտ գտնվող վարձով բնակարանում։ Այդ օրերին այնտեղ շինարարություն էր գնում, և ինձ թվաց, որ ձայները դրա հետ են կապված։ Երեխային պառկացրի, գնացի, որ տեսնեմ` ինչ է կատարվում։ Դռների մեջ հանդիպեցի վերևից արագ–արագ իջնող հարևաններին։ Մենք առաջին հարկում էինք ապրում։ Ում հագին ինչ կար, հենց այդ շորերով էլ դուրս էր եկել»,–հիշում է կինը։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Քանի որ շենքում նկուղ չկար, կանայք ու երեխաները հավաքվեցին իրենց բնակարանում։ Ավելի ուշ, երբ երկնքում արդեն անօդաչուներ էին պտտվում, հասկացան` պատերազմ է սկսվել։

Խնդրեց` լավ նայեմ երեխաներին

Ռուզաննան անմիջապես սկսեց զանգել ամուսնուն, բայց նա արդեն անհասանելի էր։ Կարողացան զրուցել լույս 28-ի գիշերը։ Այդ ժամանակ Լենդրուշն ասաց կնոջը, որ նա երեխաների մասին հոգ տանի, քանի որ իր հետ կարող է ինչ–որ բան պատահել։

«Նույն օրը երեկոյան մենք իմացանք, որ նա գլխից լուրջ վիրավորում է ստացել։ Այնուհետև վիրահատություն եղավ Ստեփանակերտում, Երևանում։ Լենդրուշը հիմա վեգետատիվ վիճակում է, միայն աչքերով է արձագանքում», – ասաց Ռուզաննան։

Майор Лендруш Хачатрян с супругой Рузаной Вердиян и дочерью
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Երեխաները հոր հետ շփվում են տեսակապով։ Սկզբում նա շատ ցավոտ էր արձագանքում երեխաների ձայնին, դողում էր ամբողջ մարմնով, զարկերակն արագ էր խփում, աչքերն էր թարթում։ Բայց ժամանակի ընթացքում ընտելացավ։

«Ես մտնում եմ մոտը, հարցնում, հիշում է ինձ, հասկանում է ամեն ինչ, խնդրում եմ, որ դրական պատասխանի դեպքում աչքերը փակի։ Փակում է», – ասում է Ռուզաննան։

Մայոր Լենդրուշն այժմ նյարդավերականգնողական օգնության կարիք ունի, ինչն անհնար է Հայաստանում։ Մայորի կնոջ խոսքով` դիմել են տարբեր երկրների հիվանդանոցներ, ամենահարմար տարբերակը Գերմանիայում վերականգնողական բուժում ստանալն է։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Գերմանացի բժիշկները Խաչատրյանի ընտանիքին վստահեցրել են, որ նա երեք ամսվա ընթացքում կկարողանա ինքնուրույն հագնվել, լվացվել, տեղաշարժվել քայլակով, ինքնուրույն կամ առանց զոնդի ուտել։ Բայց բուժումը թանկ արժե, և այդ ամենի համար մոտ 160 հազար եվրո է անհրաժեշտ։

Դրամական փոխանցում կարելի է կատարել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ (ARMECONOMBANK OJSC)` Լենդրուշի կնոջ` Ռուզաննա Վլադիմիրի Վերդիյանի անունով բացված հաշվեհամարին`163318020969 AMD; 163318020985 EUR; 163318020993 RUR ; 163318020977 USD:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

311
թեգերը:
Պատերազմ, Վիրավոր, Հայաստան
Մհեր Շահգելդյան

Մհեր Շահգելդյանին դատարանը սնանկ է ճանաչել. նախկին նախարարի բնակարանը հանվել է աճուրդի

367
(Թարմացված է 17:42 06.05.2021)
Մհեր Շահգելդյանը վարկային պայմանագրերը կնքել է 2017թ.–ի փետրվարին, երբ այլևս պատգամավոր չէր, հետևաբար ավելի քան 30 000 դոլարի գործարքները նրա ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերում չեն արտացոլվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. ՕԵԿ նախկին փոխնախագահ, ԱԺ 5–րդ գումարման պատգամավոր, ԱԻ նախկին նախարար Մհեր Շահգելդյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Նա չի կարողացել մարել «Ամերիաբանկից» վերցրած ավելի քան 30 000 եվրոյի վարկը, ինչի հետևանքով շուտով կզրկվի նաև բանկում գրավադրված  իր բնակարանից։

Աճուրդի մասին հրապարակային ծանուցման համաձայն` այն նախանշված է ս.թ. մայիսի 27–ին։ Գրավադրված բնակարանը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 4 հարկանի շենքի 1-ի հարկում, մակերեսը` 85,7 ք/մ է։ Բնակարանի մեկնարկային գինը սահմանվել է 55 200 000 դրամ:

Հիշեցնենք`այն որ նախկին պաշտոնյան չի կատարում վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները հանրությանը հայտնի դարձավ անցյալ տարի, երբ «Ամերիաբանկը» դիմեց դատարան` Շահգելդյանին սնանկ ճանաչելու պահանջով։ 2020թ–ի նոյեմբերին դատարանը բավարարեց բանկի պահանջը։

Դատարանի որոշման մեջ հրապարակված տվյալների համաձայն` Մհեր Շահգելդյանին 30.000 եվրոյի վարկը տրամադրել է տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 15 տարի ժամկետով` մինչև 14.02.2032թ. մարելու պայմանով։

Բացի այդ Շահգելդյանը նույն օրը «Ամերիաբանկից» նաև սպառողական վարկ է ստացել` 1.4 մլն դրամի չափով,  տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով ու դարձյալ մինչև.2032թ. մարման ժամկետով։

Հետաքրքրական է, որ Մհեր Շահգելդյանը վարկային պայմանագրերը կնքել է 2017թ–ի փետրվարին, երբ այլևս պատգամավոր չէր (5-րդ գումարման ԱԺ–ն աշխատանքն ավարտել է 2016թ–ի դեկտեմբերին, 6-րդ գումարման ԱԺ–ում ՕԵԿ–ն այլևս  մանդատ չի ստացել), հետևաբար այս գործարքները Շահգելդյանի  ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերում չեն արտացոլվել։

«Մհեր Շահգելդյանն իր վարկային պարտավորությունները պատշաճ չի կատարել, թույլ է տվել պարտավորությունների կատարման կետանց, և 24.06.2020թ. դրությամբ բանկի նկատմամբ նրա ունեցած պարտքը Թիվ 1 Պայմանագրով կազմում է 57.845,76 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից 28.734,47 եվրո՝ որպես վարկի գումարի մնացորդ, 14.029,81 եվրո՝ որպես տոկոսագումար, 151,99 եվրո՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 128,87 եվրո՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 14.800,62 եվրո՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, իսկ թիվ 2 պայմանագրով պարտքը կազմում է 1.250.437 ՀՀ դրամ, որից 1.092.435 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումարի մնացորդ, 55.919,70 ՀՀ դրամը՝ որպես տոկոսագումար, 14.159,10 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 51.114,80 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 10.968,40 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, 25.840 ՀՀ դրամ՝ որպես գերածախս»,– ասված է դատարանի որոշման մեջ։

Ինչո՞ւ 2008թ–ին միացաք իշխանությանը. ՕԵԿ–ն արդեն 10 տարի ստիպված է պատասխանել ընտրողներին

Մհեր Շահգելդյանը, թեև չի համաձայնել իրեն սնանկ ճանաչելու պահանջի ու բանկի ներկայացրած հաշվարկների հետ` ընդունելով միայն մայր գումարով առկա պարտքը, բայց դատարանը նրա պատճառաբանությունը հաշվի չի առել ու որոշել է սնանկ ճանաչել նախկին քաղաքական գործչին, քաղաքի կենտրոնում նրա գնած բնակարանն էլ հանել  աճուրդի։

Հիշեցնենք` ՕԵԿ–ի նախկին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը 2018 թ․–ին հեռացել է և՛ հարազատ կուսակցությունից և՛ ընդհանրապես քաղաքականությունից։

367
թեգերը:
Սնանկության դատարան, Բանկ, աճուրդ, բնակարան, Մհեր Շահգելդյան
Ըստ թեմայի
Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել. ԶԼՄ
«Սանիթեքը» սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
Արթուր Բաղդասարյանը վստահ է` ՕԵԿ–ը տեղ կունենա ապագա խորհրդարանում

Սերգեյ Լավրովի երևանյան այցի ամենավառ կադրերը

0
(Թարմացված է 22:48 06.05.2021)
  • Ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»
  • Սերգեյ Լավրովն իջնում է ինքնաթիռից
  • Արա Այվազյանը դիմավորում է գործընկերոջը
  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
  • Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ջրում է իր տնկած եղևնին
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը
  • Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը փոխանակում են փաստաթղթերը
  • ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսին
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսից առաջ
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
  • Լավրովը մեքենա է նստում
Sputnik Արմենիայի տեսադաշտում է հայտնվել ոչ միայն այցի պաշտոնական մասը, այլև այն, ինչ քչերն են նկատել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցն ավարտվեց: Մենք մանրամասն պատմել ենք, թե ռուս դիվանագետը ում հետ է հանդիպումներ ունեցել, ուր է այցելել։

Բայց կան բաներ, որոնք դժվար է նկարագրել բառերով։ Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցն այնպիսի կադրեր է որսացել, որոնք շատերը նույնիսկ չեն էլ նկատել:

Գլխավոր դերերում ոչ միայն երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն են, այլև նրանց ուղեկցող անձինք։

Ինչպես դիմավորեցին Սերգեյ Լավրովին Երևանում. տեսանյութ

0
  • Ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»
    © Sputnik / Asatur Yesayants

    Ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»

  • Սերգեյ Լավրովն իջնում է ինքնաթիռից
    © Sputnik / Asatur Yesayants

    Սերգեյ Լավրովն իջնում է ինքնաթիռից

  • Արա Այվազյանը դիմավորում է գործընկերոջը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանը դիմավորում է գործընկերոջը

  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

  • Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ջրում է իր տնկած եղևնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ջրում է իր տնկած եղևնին

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը

  • Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը փոխանակում են փաստաթղթերը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը փոխանակում են փաստաթղթերը

  • ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսին
    © Sputnik / Asatur Yesayants

    ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսին

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսից առաջ
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսից առաջ

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսը

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում

  • Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը Հաղթանակի զբոսայգում

  • Լավրովը մեքենա է նստում
    © Sputnik / Asatur Yesayants

    Լավրովը մեքենա է նստում

թեգերը:
Երևան, Սերգեյ Լավրով, Հայաստան
Ըստ թեմայի
Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան
ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով
«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով