Гоар Навасардян

29-ամյա հայուհին սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչում է

3153
(Թարմացված է 11:29 16.09.2019)
Արդեն 16 տարի սայլակի օգնությամբ տեղաշարժվող Գոհարը ՌԴ Չելյաբինսկ քաղաքում կայանալիք եզրափակչում կներկայանա հայկական «Ուզունդարա» պարով:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի-Sputnik. ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մեկնարկել է “Born to win” «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթը՝ նախատեսված սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց համար: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է մասնագիտությամբ սպորտային հոգեբան, 29-ամյա գեղեցկուհի Գոհար Նավասարդյանը:

Гоар Навасардян
© Photo : provided by Gohar Navasardyan
«Ծնվել եմ ապրելու համար» գեղեցկության մրցույթի մասնակից Գոհար Նավասարդյանը

Մրցույթի եզրափակչում մասնակից կանայք ոչ միայն կցուցադրեն խմբային պար, այլև հանդես կգան անհատական համարներով: Գոհարը որոշել է պատասխանատու այս օրը բեմ դուրս գալ հայկական «Ուզունդարայով»:

Մրցույթին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: 

Հավելենք, որ “Born to win”-ին մասնակցելու համար Գոհարը նաև տեսաուղերձ է պատրաստել, որում պատմում է այն մասին, թե ինչպես հաշմանդամություն ձեռք բերեց, խոսում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին: Նա հաշմանդամություն է ձեռք բերել 2003 թվականին, մինինգիտի հետևանքով: Արդեն 16 տարի է՝ անվասայլակի վրա է, բայց դա նրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով: Ավտոմեքենա է վարում, աշխատում ԱԻՆ-ում, զբաղվում սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների, մրցույթների և վայելում կյանքի յուրաքանչյուր րոպեն:

3153
թեգերը:
Գեղեցկուհի, հաշմանդամ, աղջիկ, հայ, Հայաստան, Ռուսաստան, «Ծնվել եմ ապրելու համար» գեղեցկության մրցույթ, Գեղեցկության մրցույթ, մրցույթ
Ըստ թեմայի
Մարինա Ադուլյան. հաշմանդամ երեխային հոգ տարեք ընտանիքում
Գտավ բոլոր հարազատներին. ինչպես հաշմանդամ հայը դարձավ ամերիկյան ԶԼՄ–ների հերոս
«Կառավարության եզրակացությունը հակասում է հաշմանդամ երեխաների լավագույն շահին». Էդուարդ Իսրայելյան