Բեզոարյան այծ

Նորավանքի մոտ բեզոարյան այծն ընկել է թակարդն ու կտրված ոտքով փախել. լուսանկարներ

210
(Թարմացված է 09:00 15.09.2019)
Տեսչական մարմնի աշխատակիցները WWF–հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ ամբողջ գիշեր օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին և այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը Վայոց Ձորի մարզում՝ Նորավանք վանական համալիրի հարակից տարածքում, հայտնվել է թակարդում, որի հետևանքով ոտքի մի մասը կտրվել է: Այս տեղեկությունը տարածել է Facebook-ի օգտատեր Սամվել Հակոբյանը, որը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից:

Թակարդում հայտնված այծը

«Ժողովուրդ ջան, այսօր իմ ձեռքով եմ հանել այս խեղճ կենդանուն թակարդից, ոտքը կտրված էր»,- գրել է նա:

Sputnik Արմենիան զրուցել է Հակոբյանի հետ և պարզել դեպքի մանրամասները:

«Սպասում էի իմ տուրիստական խմբին: Տեսա, որ բեզոարյան այծը հայտնվել էր ձորակում տեղադրված թակարդում և ոտքի մի մասը կտրվել էր: Կարողացա նրան հանել թակարդից, և կաղալով փախավ»,- ասաց Հակոբյանը, որը տուրիստական ընկերություններից մեկում վարորդ է աշխատում։

Գրառմանն արձագանքել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժնի աշխատակիցները, որոնք անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն բեզոարյան այծին չեն հայտնաբերել, հետևաբար կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել։

Տեսչական մարմնի աշխատակիցները WWF–հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին և այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։

«Քանի որ Հակոբյանը բեզոարյան այծի թակարդն ընկնելու մասին տեղեկությունը և լուսանկարները տեղադրել է համացանցում, այդ իսկ պատճառով որսագողերն առայժմ հայտնաբերված չեն»,- գրված է տեսչական մարմնի Facebook-յան էջում։

Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է նաև «Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի հետ:

«Ճիշտ կլինի, որ նման դեպքերում քաղաքացիները զանգահարեն 911ծառայություն կամ բնապահպանական որևէ կենտրոն, որպեսզի վնասվածքներ ստացած կենդանիներին մասնագիտական աջակցություն ցուցաբերվի»,-ասաց Կիրակոսյանը և ավելացրեց՝ ցանկալի կլինի, որ նման դեպքերում մարդիկ չշտապեն համացանցում լուսանկարներ հրապարակել, որպեսզի համապատասխան կառույցները կարողանան իրենց գործառույթները կատարել և հայտնաբերել որսորդներին:

Կիրակոսյանը ցավով նշեց` ունեն փաստեր, որ Սյունիքի մարզում էլ են հաճախակի նման դեպքեր գրանցվում:

«Այդ թակարդը պրոֆեսիոնալ որսորդի գործիք է: Կենդանին ոչ մի շանս չի ունեցել չվնասվելու»,-ասաց Կիրակոսյանը և համոզմունք հայտնեց, որ մեղավորին չեն գտնի:

Արամյան․ «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դիմաց պատիժ նախատեսելը շատ կարևոր է»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բնապահպանական իրավախախտումներ արձանագրելիս անհապաղ կապ հաստատել Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների հետ, ինքնուրույն ոչինչ չնախաձեռնել, հետևել աշխատակիցների ցուցումներին և կենդանիներին փրկելու հնարավորություն ընձեռել:

210
թեգերը:
բեզոարյան այծ, թակարդ, Նորավանք, Հայաստան
Ըստ թեմայի
Բեզոարյան այծերը զբոսնում են Նորավանքի տանիքին. տեսանյութ
Ինչ արկածներով են ազնվացեղ եղջերուները Իրանից հասել Հայաստան. լուսանկարներ
Կովկասյան ընձառյուծի հերթական «սելֆին». այս անգամ էլ նրան ֆիքսել են Ուրցաձորում
Hummer մակնիշի ավտոմեքենայով անձինք բեզոարյան այծ են որսացել Վայոց Ձորում
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

76
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

76
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

327
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

327
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ