Հիվանդանոց

Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդի դին Աշտարակում է, որտե՞ղ է աղջիկը

1687
(Թարմացված է 22:06 14.09.2019)
Արջը Լեհաստանից եկած զույգի վրա հարձակվել է Արագած լեռան բարձունքին։ Աղջիկը ողջ է մնացել, իսկ տղան, ցավոք, ոչ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արագած լեռան վրա արջի զոհ դարձած լեհ երիտասարդի դին գտնվում է Աշտարակի դիահերձարանում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Աշտարակի բուժկենտրոնից։

Նրա նշանածի առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առայժմ չկան, սակայն հիվանդանոցից հայտնեցին, որ նրան տարել են ոստիկանները։

«Նա շոկային վիճակում էր, չէր կարողանում խոսել»,– մեզ ասացին բուժհաստատության աշխատակիցները։

Շտապօգնության բրիգադի տվյալներով` Լեհաստանի քաղաքացին արջի հարձակման հետևանքով է ընկել ժայռից։

Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ այսօր, ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ Հայաստան եկած զբոսաշրջիկները նշանված էին։ արջը նրանց վրա է հարձակվել է մոտ 3500 մետր բարձրության վրա։ Կենդանին ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխն անճանաչելիորեն ջնջխված է եղել։

1687
թեգերը:
Դիակ, արջ, Արագած, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1928)
Ըստ թեմայի
Ամերիկյան դերասանուհին կոչ է անում փրկել Հայաստանի գորշ արջերին
Դիլիջանում արջի քոթոթն անակնկալ է մատուցել մարդկանց. կենդանին հյուրանոց է եկել. տեսանյութ
«Նեղացրե՞լ են, ախպեր ջան». ինչպես է արջը քաջալերում տիրոջը. զվարճալի տեսանյութ
Վայոց Ձորում արջը տների բակեր է մտել