«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց

Thank you. Երևանում 6-րդ հարկից ընկած փոքրիկը շնորհակալություն է հայտնել աղոթքների համար

684
(Թարմացված է 14:14 14.09.2019)
Երկուսուկես տարեկան տղային վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են վիրաբուժական բաժանմունք։ Նա արդեն կարողանում է խաղալ իր սիրած խաղալիքով։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինի մոտ կրկին դրական տեղաշարժ կա։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության»,–գրել է նա։

Նա նաև հայտնել է, որ Արվինին պատմել է, թե իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում։

«Տղան կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ, շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց` «Thank you»»,- գրել է Դերձյանը։

Հիշեցնենք, որ տղան ընկել էր սեպտեմբերի 5–ին։ Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի և կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Քաթինային փոխարինող հայ բժիշկն արդեն Սուդանում է. նա անցել է իր պարտականությունների կատարմանը

Տղային օրերս վիրահատել էին. փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ, և կատարվել էր սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում։

«Դու պիտի ճախրես». Արա Գևորգյանի համերգի հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաներին

684
Ըստ թեմայի
Ջեք Գևորգյան. բժիշկը, որ օգնում էր չտառապել
40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում
Գիշերային գործուղում փախած կալանավորի հետ, կամ ինչի համար է բժիշկ Ռոշալը սիրել Հայաստանը