ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքում՝
11։00-17։00 Նորքի 2-րդ մ/շ՝ Մոլդովական փ. 29/1, 29/2, 29/3, 29/4, 29/5, 29/6, 41, Դ. Մալյան փ. 4, 4/1, 6, Դ. Մալյան նրբանցքի 1շենքերը, ՊԵԿ-ի Նոր Նորքի բաժանմունքի շենքը, թրվ 17 հատուկ դպրոցը, հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Կոմիտաս պող. 20, Վաղարշյան փ. 17, Ազատության պող. 2, 2ա, 2բ, 4, 6, Ռուբինյանց փ. 11, 13, 15, Պ. Սևակ փ. 90, 92 շենքերը, թիվ 158 մանկապարտեզը, Կամարակ 2-րդ նրբանցքի, Պ. Սևակ, Ավետիսյան, Քանաքեռ 2-րդ, Ծ. Աղբյուր փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Լենինգրադյան փ. 10, 12, 14, 16, Բ-2 թաղամասի 92, Հալաբյան փ. 9/1, 28, 30, Բաշինջաղյան փ. 178 շենքերը, Օտյան, Քուչակ, Ծորենց փողոցները, Ծերենց փ. 5, 7, 7Ա, Շահումյան 8փ. 8, 10 շենքերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները,
Արարատի մարզում՝
10։00-14։00 Դաշտաքար, Փոքր Վեդի գյուղերը՝ մասնակի,
10։00-16։00 Եղեգնավան, Լուսառատ, Նոյակ գյուղերը, Արարատ գյուղի թիվ 2392 զորամասը, «Էլ Թի Բի», «Հայ Առաքելական եկեղեցի Խոր Վիրապ վանքը», Եղեգնավան գյուղի՝ «Ա. Ղազարյան», «Դուշունց Վիկտորիա» ոչ բնակիչ բաժանորդները և «Ղ-Տելեկոմ» ընկերության բջջային կայանը,
10։30-16։00 Այգեպատ, Այգեզարդ գյուղերը՝ Վերին Արտաշատ գյուղը՝ մասնակի,
11։00-15։00 Արտաշատ քաղաքի՝ Թովմասյան, Թումանյան, Շահումյան փողոցները՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդները,
Կոտայքի մարզում՝
10։30-13։30 Բալահովիտ գյուղը, Բալահովիտ գյուղի Ռազմական ոստիկանությունը, Պահածոների գործարանը, Զին. Մասը, Քարի ցեխը, «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանը, «Յուկագո», «Սարանիստ» «Նավթամթերք», «Օազիս», «Անգար», «Հ. Սեփազյան», «Կլեոպատրա», «Էթեհադ», «Ա. Ավագյան», «Գ. Հովսեփյան», «Օնիրա քյաբ», «Ալմիրա» ՍՊԸ-ները, «Պտղնի-2», «Քիմիագործ» այգեգործական ընկերությունները, «Գեղարդ» Ա/Կ-ն և հարակից հանրային բաժանորդները,
11։00-16։00 Աբովյան քաղաքի դիսպանսեր հիվանդանոցը, «Օրգինալ» ընկերությունը, Սոֆի կաթի արտադրամասը և հարակից հանրային բաժանորդները,
13։30-16։30 Արգել, Քարաշամ, Թեղնիք գյուղերը, «Սապֆիր», «Արգել», «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ» այգեգործական ընկերությունները, «Վեոն Արմենիա», «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանը, «Արգել» գործարանը,
Գեղարքունիքի մարզում՝
10։00-11։00 Վարդաձոր գյուղը ամբողջությամբ,
Լոռու մարզում՝
11։00-17։00 Կաթնառատ, Կաթնաղբյուր, Բլագադարնոյե գյուղերը,
Շիրակի մարզում՝
10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Թորոսագյուղ գյուղի կենտրոնական մասը՝ մասնակի, Անիի տարածաշրջանի Իսահակյան, Սարակապ, Ջրափի գյուղերը, Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր, Հովիտ, Բանդիվան, Հովտուն գյուղերը, «Բանդիվան կաթ», «Աշոցք» ՍՊԸ- ները, «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ» բջջային կայանը, Գյումրի քաղաքի՝ Հանեսօղլյան, Աճեմյան փողոցները՝ մասնակի,
Վայոց Ձորի մարզում՝
10։00-13։00 Քարագլուխ գյուղը՝ մասնակի,
10։00-14։00 Ելփին, Չիվա, Ռինգ գյուղերը, Արենի գյուղը՝ մասնակի,
10։00-15։30 Գլաձոր, Վերնաշեն գյուղերը՝ մասնակի,
10։00-16։00 Վայք քաղաքի՝ Ալավերդյան, Երիտասարդական փողոցները` մասնակի, Մոզ թաղամասը և Ջերմուկի խճուղին` մասնակի, Երկրաբանների փողոցի «Օրանժ Արմենիա», «ԱրմենՏել» ընկերությունների բջջային կայանները, «Մուլտիմեդիա-Կենտրոն» ընկերության հեռուստակայանը, Ջերմուկի խճուղու:
Տավուշի մարզում՝
11։00-14։00 Դիլիջան քաղաքի Շամախյան, Անդրանիկի թաղամասերը, Գորկու փողոցը, Թբիլիսյան խճուղին՝ մասնակի, Պարզ լճի փողոցը և Թեղուտ գյուղը:
Սյունիքի մարզում՝
09։00-15։00 Սիսիան քաղաքի՝ Չարենց, Մյասնիկյան, Շիրվանզադե, Ֆիզկուլտուրնիկ, Իսրայելյան, Մանուկյան, Ադամյան փողոցները և հարակից ոչ բնակիչ բաժանորդները,
10։00-16։00 Սպանդարյան գյուղը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



