Ցեմենտով բեռնվող ավտոմեքենա

«Հրազդան» ցեմենտի գործարանը խնդրի առաջ է կանգնած. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ»

149
(Թարմացված է 09:53 13.09.2019)
Այս տարվա առաջին կիսամյակում «Հրազդան» ցեմենտի գործարանը կատարել է 0 հարկային վճարում։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik.  Հրազդանում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ իրավիճակում. ղեկավարությունը ոչ միայն աշխատողների, այլև ծախսերի կրճատումներ է արել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ընկերությունն անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 0 հարկային վճարում և չի հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում։ Պարզվում է՝ հարկերի նվազեցման պատճառը իրանական ծագման ցեմենտն է»,–գրում է թերթը:

Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում

«Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ իրանական ծագման ցեմենտի մեծ քանակությամբ ներկրումը լուրջ վնասներ է հասցրել գործարանին: Ընկերությունից թերթին հայտնել են նաև, որ ներքին շուկայում մի կերպ են կարողանում իրացնել արտադրած ցեմենտը:

Էժան ցեմենտ այլևս չի լինի. կառավարությունը բարձրացնում է ներկրվող ցեմենտի գինը

149
թեգերը:
գործարան, Իրանի Իսլամական Հանրապետություն, հարկեր, Հրազդան, ցեմենտ
Ըստ թեմայի
Մակերեսային լուծումներն էլ ավելի կխճճեն վիճակը. մասնագետը`աղմկահարույց օրինագծի մասին
Տնտեսական աճի «խադավոյին նայեք». ի՞նչն է մտահոգել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին
Հրազդանի ցեմենտի գործարանը տուն է ուղարկել աշխատակիցների ավելի քան 50 տոկոսին