ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քաղաքացիների բանկային գաղտնիքի հասանելիությունը իրավապահ մարմինների համար կընդլայնվի։ Քրեական օրենսգրքում փոփոխությունների համապատասխան նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Գործող օրենսդրության համաձայն` բանկային հաշվիների մասին տվյալները քննությունն իրականացնող մարմինն ու դատախազությունը կարող են ստանալ, եթե կան կասկածյալներ և մեղադրյալներ։
«Մենք առաջարկում ենք հասանելի դարձնել քննության համար ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները, երբ կասկած կա, որ նրանք մասնակից են եղել հանցագործությանը, կամ, համենայնդեպս, գիտեն այդ մասին», –հայտարարեց արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։
Միևնույն ժամանակ, նման անձանց բանկային տվյալների հասանելիությունը խիստ սահմանափակ կլինի։ Նախ` քննությունն այն կկարողանա ստանալ միայն խիստ որոշակի հանցագործությունների դեպքում, այդ թվում կոռուպցիոն բնույթի, երկրորդ` փոխկապակցված անձանց բանկային տվյալների մասին տեղեկությունը հնարավոր կլինի ստանալ միայն գլխավոր դատախազի, կամ նրա տեղակալի թույլտվությամբ, երրորդ` դատարանը պետք է որոշի` արդյո՞ք այդ միջոցը գործը բացահայտելու միակ հնարավոր ձևն է։
Հայաստանի արտգործնախարարությունը վերահսկելու է կառավարության անդամներին
Արդարադատության փոխնախարարը հավաստիացրեց, որ այդպիսի կետ կա ոչ միայն Հայաստանի, այլև մի շարք այլ, այդ թվում` սկանդինավյան երկրների օրենսդրության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ միջոցը, թեկուզև խիստ սահմանափակումներով, պետք է ունենալ։
«Մենք ունեցել ենք դեպք, երբ գիտեինք, որ խոշոր չինովնիկը վաճառքի է հանել ապօրինի ձեռք բերված գույքը։ Մենք ոչինչ չէինք կարող անել, քանի որ ամեն ինչ արվում էր ոչ թե նրա, այլ նրա հետ կապված առնչություն ունեցող անձանց հետ. նրան օգնում էր իր փեսան։ Այժմ իրավապահ մարմինները կկարողանան հետաքննել նաև նման դեպքերը», – ավելացրեց Փաշինյանը։
Նշենք, որ կառավարությունը քննարկում է ոչ դատական կարգով գույքի (դրա ապօրինի ծագման մասին անհերքելի ապացույցների առկայության դեպքում) բռնագանձման մասին օրինագիծը։
ՀՀ փոխվարչապետը անբավարար է համարում ՀԱՊԿ ձեռնարկությունների համագործակցության մակարդակը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը Olympic Channel-ի հետ զրույցում իր մասին հինգ արտասովոր փաստ է ներկայացրել։
Աղջիկն ասել է, օրինակ, որ ընդամենը երկու օր առաջ է կանաչ ձիթապտուղ համտեսել։
We asked Olympic silver medallist Evgenia Medvedeva to tell us 5 facts we don't know about her. 😍
— Olympic Channel (@olympicchannel) January 22, 2021
Full interview with Evgenia: https://t.co/nCFsqCn5j0@ISU_Figure @Olympic_Russia pic.twitter.com/eqJ9WuNMsN
«Առաջին բանը, որ անում եմ առավոտյան՝ ստուգում եմ սոցցանցերը։ Նայում եմ լայքերը, բայց միշտ չէ, որ կարդում եմ մեկնաբանությունները, թեև միևնույնն է` հետևում եմ։ Նաև շանս փորը համբուրելու սովորություն ունեմ։ Կարմիր շրթներկի հետքը մնում է», - ասել է Մեդվեդրան Olympic Channel-ի հետ զրույցում։
Նա նաև խոստովանել է, որ յոթ անգամ դիտել է «Շերկոկ» սերիալը, քանի որ շատ է սիրում այն։
«Ես ու մայրս փայլուն քարերով նկարներ ենք անում։ Դա ասես արվեստի գործ լինի, բայց փայլում է ինչպես գեղասահքի համար նախատեսված զգեստ։ Instagram-ում կհրապարակեմ, երբ պատրաստ լինի»,–հավելել է նա։
Նշենք, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայկական արմատներ ունի: Աղջիկը 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Աշխարհի գավաթի (2019) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երկակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
«Ատոմային զենք ես». Գոհար Ավետիսյանը փայլել է իր շքեղ կազմվածքով
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 760 բեռնատար ավտոմեքենա:
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-
Արենիի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Լարսը բաց էր բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար