Գևորգ Բաղդասարյան, դատախազ

ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատելու հիմքեր չկան. դատախազները միջնորդություն ներկայացրին

138
Քոչարյանի գործով դատախազի խոսքով` պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՍԴ որոշման ուժով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։ Այս մասին հայտնեց Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

«Պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։ Վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառույթային անձեռնմխելիությանը, այն է` նրան մեղսագրվող արարքները չեն բխել նախագահի կարգավիճակից։ Հետևաբար, ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան»,–ասաց նա։

Բաղդասարյանը հայտնեց նաև, որ ՍԴ–ն պարզ նշում է, որ կա օրենքի բաց, սակայն` արդյո՞ք Քոչարյանին մեղսագրվող արարքները բխում են պաշտոնատար անձի կարգավիճակից, թե ոչ` այս հարցի գնահատականը ՍԴ–ն թողել է վարույթն իրականացնող մարմնին։

Քոչարյանի գործով դատախազները ներկայացրին միջնորդություն`  մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։

Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրներն ակցիա են անցկացնում դատարանի դիմաց. տեսանյութ

Դատական նիստն ընդմիջվեց։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանից բացի դատական նիստին ներկա են  նաև Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը։

«Սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործն է». Քոչարյանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։

138
թեգերը:
միջնորդություն, ՀՀ դատախազություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վերաքննիչը Քոչարյանների գործով միանգամից երկու բողոք է մերժել. պաշտպանական թիմ
Ռոբերտ Քոչարյանի թե՛ տրամադրությունը, թե՛ տեսքը տեղն է. Լևոն Քոչարյան
«Դատախազությունը չի ցանկանում տեսնել պարզ ճշմարտությունը». Արամ Վարդևանյան
Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ