Անջելինա Ջոլի

Ինչպես Ջոլին դարձավ Մալեֆիսենտ փերի. տեսանյութ

92
(Թարմացված է 21:16 12.09.2019)
Համացանցում տարածվում է մի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են դերասանուհի Անջելինա Ջոլիին դիմահարդարում Մալեֆիսենտի մասին նոր ֆիլմի համար։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Disney ընկերությունը Instagram–ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին գրիմի միջոցով վերածվում «Մալեֆիսենտ. խավարի տիրակալուհին» ֆիլմի հերոսուհու։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Disney (@disney)

Մեկնաբանություններում տեսանյութի հեղինակները նշել են, որ Մալեֆիսենտը վերադառնում է։

Փոքրիկ, արագացված տեսանյութի ռեժիսորը ցույց է տալիս` ինչպես են դիմահարդարները դերասանուհուն բարձր այտոսկրեր նկարում, «կոտոշներ» հագցնում ու ինչպես է Ջոլին ինքը փոխում ատամների ձևը` փերիի դերում ներկայանալու համար։

«Հայկական Անջելինա Ջոլի». Արփի Գաբրիելյանի արխիվային լուսանկարը հիացրել է նրա հետևորդներին

«Մալեֆիսենտը» ամերիկյան ռեժիսոր Ռոբերտ Ստրոմբերգի գեղարվեսետական ֆիլն է։ Դա Դիսնեի 1959 թվականի «Քնած գեղեցկուհի» մուլտիպլիկացիոն  ֆիլմի ռեմեյքն է։ 2015 թվականին Disney–ը հայտարարել է, որ սկսում է  նկարահանել «Մալեֆիսենտը» ֆիլմի սիքվելը։ Այս տարվա հոկտեմբերին այն արդեն էկրաններ դուրս կգա։

Սկանդալ Հոլիվուդում. Ջոլին ու Փելթրոուն պատմել են պրոդյուսերի ոտնձգությունների մասին

92
թեգերը:
տեսանյութ, համացանց, դերասանուհի, Անջելինա Ջոլի
Ըստ թեմայի
Փողը քիչ է. Հոլիվուդում դատում են մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց
Կատրին Դենյովն ու 100 կանայք. սիրահետումը քրեական զանցանք չէ
Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը կրկին միասին են. Քլունիների ջանքերը պսակվել են հաջողությամբ
Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներին