Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը

«Դու պիտի ճախրես». Արա Գևորգյանի համերգի հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաներին

103
(Թարմացված է 18:35 12.09.2019)
Համերգի ամենահուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ամբողջ ընթացքում տեսաէկրանններին երևում էին քաղցկեղով հիվանդ երեխաների կադրերը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnk. Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որը Հայաստանում սկզբունքորեն գումարով համերգներ չի տալիս, առաջարկել է իր վերջին համերգի ամբողջ հասույթը բարեգործության ուղղել և օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Փրայմ Փրոդաքշն» կազմակերպության տնօրեն Սոնա Սոսյանը։

Սեպտեմբերի 7-ին հենց այս կազմակերպության նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արա Գևորգյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Դու պիտի ճախրես» խորագրով համերգը:

«Համերգի հասույթի վերջնական տվյալները դեռ հստակ չեն: Հարկերը մուծելուց հետո, կարծում ենք, մոտ 3 միլիոն դրամ կմնա, և այն ամբողջությամբ կփոխանցվի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է քաղցկեղով կամ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին»,– ասաց նա:

Սոսյանը պատմեց, որ շատ ոգևորված սկսել են համերգի կազմակերպչական գործընթացը, բայց շուտով որոշակի դժվարությունների են բախվել։

«Եղավ մի պահ, երբ զգացինք, որ մեր հանդիսատեսը շատ պասիվ է, և համերգի տոմսերը դժվար են վաճառվում»,- նշեց Սոսյանը` ավելացնելով, որ Հայաստանում մեծ համերգ կազմակերպելը բարդ գործ է դարձել, քանի որ մարդկանց հետաքրքրությունը կորել է համերգների նկատմամբ:

Այդուհանդերձ, ըստ Սոսյանի, իրենց թիմը պայքարող տեսակ է, Արա Գևորգյանն էլ չի սիրում գործի կեսից հետ կանգնել, ու համերգը կայացավ:

Բարեգործական հիմունքներով միացավ նաև ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը, և Արա Գևորգյանի հետ համատեղ կարողացան բեմում ստանալ այն, ինչը նախապես ցանկանում էին:

  • Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը
    Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը
    © Photo : Prime production
  • Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը
    Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը
    © Photo : Prime production
  • Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը
    Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը
    © Photo : Prime production
1 / 3
© Photo : Prime production
Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» բարեգործական համերգը

Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին երաժշտի՝ արդեն հայտնի ու նոր ստեղծագործություններ, ինչպես նաև «Մեր Շառլ» երգը, որը կոմպոզիտորը գրել է Ազնավուրի մահվանից հետո: Ի դեպ, համերգին ներկա էր նաև լեգենդար երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ

Համերգի ամենահուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ամբողջ ընթացքում տեսաէկրանններին երևում էին քաղցկեղով հիվանդ երեխաների կադրերը, իսկ կատարման ավարտին ներկաները միահամուռ տերունական աղոթքով իրենց օգնությունն ու աջակցությունը հաղորդեցին երեխաներին:

Կազմակերպիչներն Արա Գևորգյանի հետ արդեն որոշել են, որ «Դու պիտի ճախրես» երգը պետք է տեսահոլովակ ունենա:

«Փրայմ Փրոդաքշն» կազմակերպության անդամները ծրագրում են երաժշտի հետ Հայաստանում ավելի փոքր մասշտաբով բարեգործական համերգներ կազմակերպել և դրանք վարակիչ դարձնել հանրության համար, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի նման համերգներին մասնակցելու կարևորությունը:

Նշենք, որ համերգն ունեցել է ավելի քան 300 մասնակից: Բարեգործական համերգին մասնակցել են՝ ՀՀ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), ՀՀ Պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար Ասատուր Կարապետյան, տնօրեն Էրիկ Չանչուրյան), ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարի անսամբլը (գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյան), «Միլեն» շոու բալետը (գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյան), «Էլեն Գրիգորյանի» պարային թատրոն ստուդիան (գեղարվեստական ղեկավար Էլեն Գրիգորյան), «Վահագն» դհոլային անսամբլը, (գեղարվեստական ղեկավար Արազ Օրդինյան), զուգապար` (Կարինե Շիկանյան և Էդմոն Բաղդասարյան), երգիչներ՝ Սոնա Ռուբենյանը, Ալին Գոյանը, Հասմիկ Հարությունյանը,Աբրահամ Խուբլարյանը, Վիգեն Ահարոնյանը, Դանիել Դեքերը(ԱՄՆ), որպես հատուկ հյուր ներկա էր Ռոնի Բառաքը (Թարբուկա, Լիբանան):

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

103
Ըստ թեմայի
ԽՍՀՄ «սաքս խորհրդանիշը». ինչպես Գեորգի Գարանյանն ընկերացավ «Ամերիկայի ձայնի» հետ
Հայ երեխաները «փոփոխության քամի» կբերեն երգի ռուսական շոու
Ինչպես հայազգի ալքիմիկոսը ոսկի չգտավ, բայց միլիոնատեր դարձավ