Դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմին հաղթելու գործում. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

43
(Թարմացված է 20:51 11.09.2019)
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խոսել է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի, դրանում հայերի դերի ու կարևորության, Մեծ հայրենականի տարիների պատմության աղավաղման փորձերի, ինչպես նաև սպասվելիք տոնակատարությունների մասին։

Պատմությունը նորից չես գրի, ինչքան էլ փորձեն որոշ երկրներ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է ՌԻԱ Նովոստիի ու Sputnik Արմենիայի` Երկրորդ համաշխարհային պատերազմից քաղած դասերի, ֆաշիզմին հաղթելու գործում հայերի ունեցած ավանդի ու Մեծ հաղթանակի 75–րդ տարեդարձը նշելու մասին հարցերին։

— Այսօր ակնհայտորեն պատմությունը նորից գրելու և ֆաշիզմին հաղթելու գործում Խորհրդային Միության ժողովուրդների դերակատարությունը նվազեցնելու փորձեր են արվում։ Ձեր կարծիքով` ինչպե՞ս պետք է հակազդել, որ Խորհրդային երկրների երիտասարդ սերունդը չմոռանա նախնիների սխրանքը։

— Ցավոք, այսօր Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու բազում փորձեր են արվում։ Մենք տեսնում ենք` ինչպես են փորձում նսեմացնել ԽՍՀՄ–ի (որը վերացրել է վերխմատի զորքերի 80%-ը) դերը նացիզմը ջախջախելու հարցում։ Այսօր գնալով ավելի հաճախ է զոհաբերվում ընդհանուր հիշողությունն ու պատմությունը` հօգուտ որոշ երկրների կոնյունկտուրային շահերի։

Մենք ստիպված ենք պաշտպանել մեր ընդհանուր պատմությունը։ Անհրաժեշտ է  ակտիվորեն աշխատել, որ պատմական հիշողությունն առանց աղավաղումների փոխանցվի ապագա սերունդներին։ Դրան նպաստում են պատմական փաստաթղթերի ցուցահանդեսները, այդ փաստաթղթերից շատերը բոլորովին վերջերս են գաղտնազերծվել։  Այսօր նման ցուցահանդես է բացվել Լոմոոնսովի անվան ՄՊՀ–ի Երևանյան մասնաճյուղում։

Պատմական ճշմարտության պահպանման հարցում նշանակալի դերակատարություն ունեն նաև «Անմահ գնդի» ամենամյա երթերը, որոնք զանգվածային են դարձել ու  անցկացվում են աշխարհի բազում երկրներում։ Օրինակ` Հայաստանում Երևանից բացի, երթ է անցկացվել Գյումրիում, Վանաձորում և մի շարք այլ քաղաքներում։

ՌԴ դեսպանը ՀՀԿ-ի հետ էլ է հանդիպել. Շարմազանովը խոսեց Կոպիրկին–Քոչարյան հանդիպումից

Մենք տեսնում ենք, որ Հայաստանում զգուշորեն են վերաբերում մեր ընդհանուր պատմությանը, հակազդում են այն նորից գրելու կամ մոռացության մատնելու փորձերին։ Դրա դրսևորումներից մեկն այն է, որ Հայաստանը սկզբունքայնորեն չմասնակցեց Երկրորդ Համաշխարհայինի սկզբին նվիրված միջոցառումներին, որոնք անցկացվում էին Լեհաստանում, քանի որ այնտեղ պատերազմը սկսելու մեղքն ամեն կերպ ուզում են բարդել Խորհրդային Միության վրա։ Ինչպե՞ս  կարելի է պնդել, որ Երկրորդ Համաշխարհայինն  ավարտվեց 1989 թվականին, երբ ԽՍՀՄ–ը հեռացավ պատմական բեմից։ Լեհաստանի բարձրագույն ղեկավարությունը նման վիրավորանքներ է հնչեցրել։

— Հաղթանակը մեծ հայրենական պատերազմում հայ-ռուսական բարեկամության ու փոխներգործության օրինակներից մեկն է։ Ինչպե՞ս եք գնահատում հայերի դերը ֆաշիզմին հաղթելու գործում։

Կարելի է անկասկած պնդել, որ հայ ժողովուրդը զգալի ներդրում է ունեցել ֆաշիզմին հաղթելու ընդհանուր գործում։ Ինչպես գիտենք` ճակատներում մոտ 600.000 հայ է կռվել, որոնցից 300.000-ը տուն չի վերադարձել։ Խորհրդային մարշալների` հայկական հողի զավակների անուններն ընդմիշտ գրվել են պատմության մեջ։

Փաշինյանի ու Պուտինի միջև «թարմ» հարաբերություններ են. դեսպանի բացառիկ հարցազրույցը

Այն մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր բնակչության փառահեղ էջն է, որի կարևոր տարրերից է այսօր մեր ժողովուրդների  միջև եղած եղբայրական հարաբերությունները, մշակույթների փոխկապվածությունը, ընդհանուր արժեքային համակարգերն ու տեսակետները։ Հաղթանակնը հնարավոր է  դարձել նաև հայ և ռուս ժողովուրդների հոգևոր մտերմության շնորհիվ։

— Ինչպե՞ս են Ռուսաստանում պատրաստվում նշել Մեծ Հաղթանակի 75–ամյակը։ Հայկական կողմը մասնակցելո՞ւ է միջոցառումներին։

— Դա իսկապես նշանակալի օր է, իսկապես յուրահատուկ։ Տարեցտարի ավելի լավ ենք գիտակցում մեր նախնիների գործած սխրանքի արժեքը։

Որքան էլ ցավալի է. բայց այսօր հաղթանակի օրը «հարձակումների» թիրախ է դառնում։ Կարծիքներ են հնչում` իբր այդ տոնը հասարակության գիտակցության ռազմականացման կամ ռուսական քարոզչության գործիքներից է։

Ուզում եմ ասել, որ այդ օրը մեծ տոն է ոչ միայն Ռուսաստանի, այլև հաղթող բոլոր ժողովուրդների համար։ Հաղթողների, որոնք ուս ուսի տված ստեղծել են այդ հաղթանակը։  Դա արիության, ազատման տոն է։

Վստահ եմ, որ հոբելյանի տոնակատարությունները համապատասխան ճոխությամբ կանցկացվեն։ Աշխարհի բազում երկրներում հազարավոր մարդիկ գեորգիևյան ժապավեններով փողոց դուրս կգան, որ հարգանքի տուրք մատուցեն այն մարդկանց հիշատակին, որոնց շնորհիվ մեր երկինքն այժմ խաղաղ է։

Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին

Որքանով ինձ հայտնի է, Հայաստանի ղեկավարությունը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի մայիսի 9–ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Միաժամանակ, վստահ եմ` Հայաստանում Հաղթանակի 75–ամյակը համապատասխան շուքով կնշվի։

43
թեգերը:
ֆաշիզմ, Դեսպան, Սերգեյ Կոպիրկին, հարցազրույց, Ռուսաստան, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվան երախտապարտ է Երևանին Լեհաստանի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու համար
Ինչ է փոխանցել ՀՅԴ–ն ՌԴ դեսպանին. հանդիպում է կայացել
ՌԴ դեսպանն ու գլխավոր դատախազը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումները
Հարցեր քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում, Մնացականյանը` Կոպիրկինին ԱԳՆ հրավիրելու մասին
Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել
Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ, կավարտվեն մեծ համերգով