Արո Ղազարյան

Բանակցություններ են ընթանում. ԱԳՆ–ն` Արայիկ Ղազարյանին Ադրբեջանից վերադարձնելու մասին

74
(Թարմացված է 17:05 11.09.2019)
Հայկական կողմը հարցի լուծման համար փորձում է միջազգային իրավական մեխանիզմներ գործարկել։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բոլոր ջանքերը գործադրում է զինծառայող Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար։ Այդ մասին խորհրդարանում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։

Հիշեցնենք` Արցախի ՊԲ–ն օգոստոսի 12–ին հայտնել էր, որ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողն, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։

«Բանակցություններն ընթանում են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, այնպես էլ անմիջականորեն Երևանում և Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակների միջոցով։ Հաշվի առնելով հարցի գաղտնիությունը` այլ մանրամասներ չեմ կարող ասել», – նշեց Ապիտոնյանը։

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Արայիկ Ղազարյանին

Նրա խոսքով` հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի, օգտագործելով միջազգային իրավական մեխանիզմները, ապահովվի Ղազարյանի անվտանգությունը և վերադառնալու հնարավորությունը», – հավաստիացրեց Ապիտոնյանը։

Նա հավելեց, որ ԱԳՆ ներկայացուցիչները զինծառայողի ընտանիքի հետ մշտապես  կապ են պահպանում։

Զինվորին ինքնաձիգով հարվածել են ու քարշ տվե՞լ. ինչի՞ մասին են խոսում լուսանկարները

74
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Կարմիր խաչ, զինծառայող, Արայիկ Ղազարյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ ՊՆ անելու է ամեն ինչ, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը չխոշտանգվի. Հովհաննիսյան
Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Արայիկ Ղազարյանին
Արցախի իշխանությունները սահմանն անցած զինվորին հայրենիք վերադարձնելու ջանքեր են գործադրում
Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան