«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանի իշխանությունը մտադիր է արտաքսել օտարերկրյա հանցագործներին

83
(Թարմացված է 16:08 11.09.2019)
Հայաստանի արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը մեկնաբանել է, թե ինչու է անհրաժեշտ նոր լրացումներ մտցնել օտարերկրացիների մասին օրենքում։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը օտարերկրացիներին կարտաքսի երկրի տարածքում հանցագործություն կատարելու համար։ Օտարերկրացիների մասին օրենքում համապատասխան փոփոխությունները քննարկվեցին ԱԺ նիստում։

Հիմա արտաքսման մասին որոշումն ընդունվում է երկրում քաղաքացու գտնվելու կամ բնակվելու օրինական հիմնավորումների բացակայության պայմաններում։ Նախագծի համաձայն` արտաքսումը հնարավոր կդառնա, եթե արտասահմանցին հանցագործություն կատարի Հայաստանում և դատապարտվի», – ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը` պատգամավորներին ներկայացնելով օրինագիծը ։

Նրա խոսքով` դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացուն վիզա չեն տրամադրի կամ չեն երկարացնի այն։

Բիզնեսմեն իրանցուց Երևանում մեծ գումար են գողացել. կասկածյալը 27 տարի նստած է եղել

Միջին ծանրության հանցագործություններ կատարելու և արտաքսման դեպքում օտարերկրացուն կարգելեն 3, ծանր հանցագործությունների դեպքում` 5, հատկապես ծանր հանցագործությունների դեպքում` 8 տարի մուտք գործել Հայաստան։

Բացառություններ կարվեն այն դեպքում, եթե օտարերկրացին Հայաստանում մոտ ազգականներ ունի (ծնողներ, քույր ու եղբայր, կողակից, երեխաներ)։

Նախագծի համաձայն, արտաքսումը կիրականացվի այն դեպքում, եթե  արտասահմանցին պատիժ կրի Հայաստանում։ Մի շարք դեպքերում երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա դատապարտյալին կարող են արտաքսել`  հայրենիքում պատիժ կրելու համար։

Շենգավիթում հնչած կրակոցների հետևանքով մահացածը թաղային հեղինակություն է. կա ձերբակալված

Փոխնախարարի խոսքով` նման լրացումներ ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի բաց վիզային ռեժիմով, իսկ որոշ պետությունների դեպքում` նման ռեժիմի բացակայությամբ։

Այս պահին Հայաստանի տարածքում պատիժ է կրում 144 արտասահմանցի։

83
թեգերը:
նախագիծ, Օրենք, հանցագործություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ծեծում ու կողոպտում էին. Լոնդոնի դիմակահանդեսի ժամանակ ավելի քան 350 մարդու են ձերբակալել
«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց պատժելու մեխանիզմ է մշակել
Մահացած զինծառայողի հայրը ցուցմունք տալու համար պայման է դրել. ինչ է պահանջում Քննչականից
Օրենք՝ «օրենքով գողերի» համար․ Փաշինյանի բռնած գործը երկու ավարտ կարող է ունենալ
Эстакада на проспекте Маштоца

Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջ տանող թունելը որոշ օրերի փակ կլինի

1
(Թարմացված է 14:49 15.07.2020)
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ առաջիկա մի քանի օրերին, առանձին ժամերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելը:

Որոշումը պայմանավորված է թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով:

Այսպես՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

1
Երևան

Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի. Վարդավառը կանցնի անոմալ ջերմաստիճանի ներքո

22
(Թարմացված է 14:34 15.07.2020)
Գագիկ Սուրենյանը ՀՀ քաղաքացիներին զգուշացնում է անոմալ բարձր ջերմաստիճանի մասին: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է առաջիկա օրերին Հայաստանում սպասվող անոմալ բարձր ջերմաստիճանի մասին: Կանխատեսումը վերաբերում է մասնավորապես կիրակի օրվան, երբ Հայաստանում նշվելու է Վարդավառի տոնը և դրան հաջորդող երկուշաբթիին:

«Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի»,- հայտնում է Սուրենյանը։

Նույն օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Իսկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ:  Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ոչ մի պարեկություն. ինչու են ռուսական ուղղաթիռները հայտնվել հայ-թուրքական սահմանին

22
թեգերը:
Վարդավառ, ամառ, շոգ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր է ընկել
Ինչ վնասներ են գրանցվել Տավուշում հակառակորդի կրակոցներից. ՔԿ–ն մանարամասներ է ներկայացրել