00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ուզում են կտրուկ բարձրացնել թանկարժեք անշարժ գույքի հարկը. նախագիծն ԱԺ–ում է

© Sputnik / Aram NersesyanПентхаус
Пентхаус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանություններն ուզում են բարձրացնել էլիտար անշարժ գույքի հարկը, միևնույն ժամանակ` չվնասել մայրաքաղաքի կենտրոնում ապրող բնիկ երևանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտ հարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է անշարժ գույքի գույքահարկում փոփոխություններ անել և մոտեցնել շուկայական արժեքին:

Самвел Алексанян - Sputnik Արմենիա
Հայ օլիգարխները պատկառելի գույքահարկ կվճարեն իրենց դղյակների համար

«Այս փոփոխություններով նպատակ ունենք պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնենք և մեկ՝ որպես ամբողջական գույքի մասով հարկում իրականացնենք: Մեթոդաբանությունը, որը դրված է օրենքում, այն է, որ փորձելու ենք շուկայականին մոտ հարկված ձևով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կարող է օգտագործվել և՛ հարկման, և՛ օտարման, և՛ այլ դեպքերում»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Եթե բնակարանների կադաստրային արժեքը փոխվի, դա չի նշանակում, որ այն կթանկանա։ Դա նշանակում է, որ անշարժ գույքի կադաստրում  նրա գինը կվերանայվի։ Իսկ կադաստրային գնից հաշվարկվում է անշարժ  գույքի հարկը։

Եթե հարկեր թաքցրած լինեի, հիմա ինձ գնդակահարել էին. Բարսեղ Բեգլարյան

Միևնույն ժամանակ, Պետրոսյանը կարևոր ճշտում մտցրեց. կադաստրը կվերանայի գները, իսկ ինչպես դրանցից կհաշվարկվեն հարկերը, արդեն կորոշի ֆինանսների նախարարությունը։

Պետրոսյանն օրինակ բերեց Ազատության պողոտայի շատ թանկարժեք գույքերից մեկի տվյալները։

Вардан Арамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արամյան. «Ինչո՞ւ գույքահարկից ազատենք բոլորին անխտիր` անկախ սոցիալական վիճակից»

«Այս պահին այդ գույքը զբաղեցնում է 8 960 քմ տարածք հող, որի կադաստրային արժեքը կազմում է 17 մլն 754 դրամ, իսկ շինության արժեքը՝ 330 մլն դրամ, այսինքն՝ դրա կադաստրային արժեքը գնահատել ենք մոտավորապես 347 մլն դրամ։ Մեր կողմից առաջարկվող փոփոխությունից հետո այս գույքի կադաստրային արժեքը կազմելու է 2 մլրդ 840 հազար դրամ։ Այսինքն՝ մոտավորապես 8 անգամ ավելացում ենք ունեցել թանկարժեք գույքի դեպքում», - ասաց Կադաստրի կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով` իրենք գույքը, ունեցվածքը հարկելու մեթոդաբանություն են առաջարկում։

«Կոնկրետ թանարժեք գույքի դեպքում կարծում եմ` մտածելու խնդիր չունենք, իսկ ոչ թանարժեքի համար դրույքաչափի, չհարկվող շեմի և այլ սոցիալական խմբերը թիրախավորելու այլ գործիքների համար ունենք 14 ամիս ժամանակ, որին դեռ  կանդրադառնանք։ Չմոռանանք նաև, որ միջին խավի համար ևս Հայաստանում գույքահարկը շատ ցածր է»,– ասաց Պետրոսյանը։

Բիզնեսը հարկել նախապե՞ս, թե՞ հետո. պատգամավորները նոր առաջարկ են ներկայացրել

Հայաստանում տարիներ շարունակ հողի և գույքի հարկը (այդ թվում անշարժ գույքինը) շատ ցածր էր, քանի որ հաշվարկվում էր շատ ցածր կադաստրային արժեքով։ Մի կողմից դրանից շահում էին անապահով քաղաքացիները, մյուս կողմից` չարդարացված ցածր էին վճարում էլիտար բնակարանների և վիլլաների սեփականատերերը։

Հարկերի բարձրացումից հետո կառավարությունն ուզում է մեխանիզմ մտածել, որի դեպքում չեն տուժի անապահով քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ խորհրդային ժամանակներից ապրում են Երևանի կենտրոնում։

Լրահոս
0