Գյումրի

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումը բավականին ուժգին է զգացվել Գյումրիում

2799
(Թարմացված է 21:57 10.09.2019)
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik.  Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով 20:22-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախնական տվյալներով` փլուզումներ չկան։

Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ ցնցումը բավական ուժգին է զգացվել Գյումրիում: Շատերը դուրս են եկել բնակելիներից ու դեռ շարունակում են մնալ դրսում։ Որոշ տարածքներում ցնցումն ուղեկցվել է աղմուկով։

Բավրայի բնակիչները վախեցած են. Շիրակի մարզպետը խորհրդակցություն է հրավիրել

2799
թեգերը:
Երևան, Գյումրի, Երկրաշարժ, Հայաստան