00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարծում եմ` ակցիան ուղղորդված է». Մարությանը` «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ցույցի մասին

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревaна Айк Марутян ответил на вопросы журналистов во время открытия отреставрированноого парка (10 мая 2019). Еревaн
Мэр Еревaна Айк Марутян ответил на вопросы журналистов во время открытия отреставрированноого парка (10 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը խոսել է «Սանիթեքին» վճարած գումարի ու ընկերության աշխատակիցների ակցիայի մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ «Սանիթեք» ընկերությունն ուղղորդում է իր աշխատակիցներին, որպեսզի քաղաքապետարանի դեմ բողոքի ակցիա անեն։ Մարությանն այս մասին ասաց այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Արդեն հայտնել էինք, որ քաղաքապետարանի դիմաց այսօր «Սանիթեքի» աշխատակիցները բողոքի ակցիա էին անում` ասելով, որ ընկերությունը հրաժարվում է փոխանցել իրենց վերջին ամսվա աշխատավարձը։ Նրանց խոսքով` «Սանիթեքն» ասել է, որ գումարները չի փոխանցում, քանի որ քաղաքապետարանը չի փոխանցել ընկերության հասանելիք ամբողջ գումարը։

«Մենք տարվա ընթացքում պարբերաբար մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից նամակներ էինք ստանում, որ «Սանիթեքի» աշխատակիցները դիմել են իրենց, քանի որ չեն ստացել աշխատավարձը, վերջնահաշվարկը։ Այսինքն` ընկերության մոտ նման դեպքեր էլի են եղել։ Ինչ վերաբերում է այսօրվա բողոքի ակցիային, ապա կարծում եմ, որ սա «Սանիթեքի» կողմից ուղղորդված միջոցառում է»,–ասաց նա։

Քաղաքապետի խոսքով` ուշագրավ է այն հանգամանքը, որ ընկերության աշխատակիցները հայտնել են, որ ամեն ամսվա երկրորդ կեսից հետո են ստացել աշխատավարձ, իսկ հիմա դեռ ամսի 15–ը չեկած` արդեն աշխատավարձի մասին են խոսում։

Переполненный мусорный бак в Ереване - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» հրաժարվել է քաղաքապետարանին տալ աղբահանություն իրականացրած տարածքների ցանկը

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից ընկերությանը հատկացվող գումարին` Մարությանը նշեց, որ իրենք ուղղակի վերջին ամսվա գումարը փոխանցել են 9 տոկոս տուգանքների համար պահելով։ Նրա հավաստմամբ` ընկերությանը հասանելիք գումարը, 9 տոկոսից բացի, ամբողջությամբ վճարվել է։

Հարցին, թե ինչ է լինելու «Սանիթեքի» ավելի քան 900 աշխատակցի հետ, քանի որ նրանք նշում են նաև աշխատանքը կորցնելու խնդիրը, Մարությանը պատասխանեց, որ իրենք մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չեն։

«Մյուս կողմից, մենք հայտնել ենք, որ աղբահանությամբ զբաղվող նոր համայնքային հիմնարկում կան մի շարք թափուր աշխատատեղեր և դրանք կարող են լրացվել հենց «Սանիթեքի» աշխատողներով»,–ասաց նա։

Տուգանքները պայմանագրի համաձայն էին. Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Սանիթեքին»

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքներն ավելացնելու որոշում կայացրեց։ Հիմնարկը կունենա 635 աշխատակից, որոնց աշխատավարձերն ամսվա կտրվածքով կկազմեն 158 մլն դրամ: Հիմնարկը կզբաղվի նաև մայրաքաղաքում ձմռան ամիսներին ձյան մաքրման աշխատանքների իրականացմամբ:

«Սանիթեքի» ղեկավարն ասել է՝ մինչև երբ է շարունակվելու բոյկոտը. նամակ քաղաքապետին

 

Լրահոս
0