Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Երիտասարդ տղամարդը կախվել է վարձով տան խոհանոցում. նրան այդ վիճակում կինն է գտել

1231
(Թարմացված է 20:45 11.09.2019)
Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել, իսկ նրանց անչափահաս երեխան մանկապարտեզում է եղել։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող տներից մեկում երիտասարդ կինը գտել է 25-ամյա ամուսնու դին՝ խոհանոցում կախված։

Կինն անմիջապես ահազանգել է շտապօգնություն, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վարձակալական հիմունքներով են բնակվում այդ տանը: Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել, իսկ նրանց անչափահաս երեխան մանկապարտեզում է եղել։

Շիրակի մարզում կինն ամուսնու դին գտել է անասնագոմում կախված

Այս պահին այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ վարկած չկա։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Դեղձուտ գյուղում 12–րդ դասարանի աշակերտին կախված են գտել. նա հիվանդանոցում է

1231
թեգերը:
տղամարդ, Երիտասարդ, Երևան, ինքնասպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1711)
Ըստ թեմայի
Երևանում տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել` բազմաթիվ հոգեմետ դեղահաբեր ընդունելով
Ինքնասպանության փորձ, թե՞...24–ամյա դատապարտյալը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ինքնասպանություն Լոռու մարզում. 68–ամյա տղամարդը փակվել է զուգարանում ու կտրել երակները