Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Խնայվել է 3,8 միլիարդ դրամ, անցկացվել արդար ընտրություն. վարչապետն օրը գրառումներով է սկսել

53
(Թարմացված է 09:53 10.09.2019)
Արցախի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները չիմացության բնույթի են եղել:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել»,-գրել է վարչապետը՝ հավելելով, որ խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար:

Առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞. պատասխանում է Արսեն Թորոսյանը

Նշենք, որ վարչապետը սրանից րոպեներ առաջ ևս մեկ գրառում է արել, որը վերաբերում է սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում անցկացված ՏԻՄ ընտրություններին: Վարչապետը մեջբերում է արել  ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գնահատականից, որտեղ նշվում է, որ աղաղակող խախտումներ չեն արձանագրվել, եղած խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ՝ չիմացության բնույթ:

Կոռուպցիա և անօրինություն. հնարավո՞ր է արդյոք այս հիվանդությունների ամբողջական բուժումը

«Արձանագրված բոլոր խախտումները միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա: Հստակ կարող ենք արձանագրել, որ ընտրողներն ունեցել են բոլոր իրավական միջոցները եւ հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը»,-ասվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եզրակացության՝ վարչապետի ներկայացրած մեջբերման մեջ:

Չի գրանցվել նաև արդյունքները կեղծելու փորձ:

Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, Արցախի Հանրապետությունում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ:

Արցախի 228 համայնքում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյանը, Արայիկ Ավանեսյանը, Արմեն Հակոբյանը, Արեգ Ավագյանը, և Գրիգորի Սահակյանը:

Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էր 400-ից ավել դիտորդ:

ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել էր օպերատիվ շտաբ:

53
թեգերը:
ՏԻՄ ընտրություններ, Ընտրություններ, Արցախ, կոռուպցիա, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Կեղծ ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան շարունակվում է». Թադևոս Ավետիսյան
Հայաստանի ու Արցախի միջև ոչ ոք չի կարող սեպ խրել. Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում է
ՀՀ իշխանությունը պետք է ճշտի իր դիրքորոշումն Արցախի հարցում. քաղտեխնոլոգ