Երեխաներ, արխիվային լուսանկար

Ջրառատն ու Կաթնաղբյուրը նոր դպրոցներ կունենան. մարզպետը մանրամասներ է հայտնում

48
(Թարմացված է 21:40 09.09.2019)
Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները նաև մշակութային տների գործառույթներ են կատարելու։

ԵՐԵՎԱՆ, 9 Սեպտեմբեր — Sputnik. Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվելու են մոդուլային շենքերով նոր դպրոցներ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

100-ամյա մանկավարժը բարձրակրունկներով է դպրոց գնում․ ի՞նչ է մաղթել նա աշակերտներին

««Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսել կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ: Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ»,– գրել է նա։

Մարզպետի խոսքով` հանրակրթական ուսումնական հաստատության այս մոդելը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։

Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է

Պետրոսյանը հայտնում է նաև, որ մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթներն արդեն հայտարարված են: Նա վստահեցնում է, որ ծրագիրը շարունակական է լինելու բնույթ:

Նշենք, որ մոդուլային տիպի դպրոցները մեկհարկանի փոքր կառույցներ են, որոնց միջավայրը հեշտությամբ կարելի է փոփոխման ենթարկել՝ կախված աշակերտների թվից, տարիքից և այլ գործոններից։

Ինչ խնդիր է լուծել դպրոցների առցանց ընդունելության համակարգը. ծրագիրն արդարացրե՞լ է իրեն

48
թեգերը:
դպրոց, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ավագ դպրոցներն ամերիկյան ձևաչափ կունենան. այնտեղ «Հայագիտություն» առարկա կներդրվի
Դպրոցական խնդիրներ. որքան գումար է հարկավոր մեկ երեխային դպրոց ուղարկելու համար
Արցախի դպրոցներում ուսումնասիրում էին Կալաշնիկովի ինքնաձիգն ու բոբսիկ խաղում. տեսանյութ