Ալեքսանդր Զալդոստանով

«Գիշերային գայլերի» առաջնորդն իր «Ռուսական Ռեակտորը» ցուցադրեց Հայաստանում

81
(Թարմացված է 21:03 09.09.2019)
Ալեքսանդր Զալդոստանովը համարում է, որ իր ֆիլմը Ռուսաստանի պատմության տարեգրությունն է։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Երևանում կայացավ «Գիշերային գայլեր» մոտոակումբի առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովի (հայտնի է «Խիրուրգ» մականունով) «Ռուսական Ռեակտոր» ֆիլմի պրեմիերան։

«Այս ֆիլմը մեր հայացքն է` ուղղված Ռուսաստանի պատմությանը, որը մենք գրում ենք մեր մոտոցիկլետներով։ Մենք, ինչպես և մեր նախնիները 100 տարի առաջ, տեսել ենք` ինչպես է մեր պետությունը փլուզվում, նորից հառնում Փյունիկի պես, երկար սպասված վերածննդի հույս պարգևում, որն անհնար է բացատրել միայն մարդկանց ջանքերով կամ քաղաքական դոկտրիններով», – ասաց ռեժիսորը։

Ֆիլմի որոշ դրվագներում նա ցույց է տվել ակումբի պատմության մեջ ամենաաղմկահարույց «Ռուսական Ռեակտոր 2017» բայք–շոուի հարթակը։ Այնտեղից նա տեղափոխվում է պատմական տարբեր շրջաններ։ Զալդոստանովը վստահ է, որ ֆիլմը ռուսական ճակատագրի տարեգրությունն է. այնտեղ ներկայացված է Ռուսաստանի պատմությունը Հոկտեմբերյան հեղափոխությունից մինչև մեր օրեր։

«Ամեն մի դրվագում արտացոլվել է ռուսների դժվարություններն ու դժբախտությունը, որոնք, սակայն, չնայած այդ ամենին` ապրելու ուժ էին գտնում։ Ու ոչ միայն ապրելու, այլև տնտեսության, գիտության մեջ, տիեզերքը նվաճելու գործում հաջողության հասնելու։ «Ռեակտորի» կերպարը էներգիան ու ռուսական ոգին», – ասում է Խիրուրգը։

Ռուսաստանի հայկական ժառանգությունը կզետեղվի միասնական էլեկտրոնային բազայում. Տողանյան

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի մարտի 16–ին` Ռուսաստանի ու Ղրիմի վերամիավորման չորրորդ տարեդարձին, Սևաստոպոլում։ «Ռուսական Ռեակտորը» մեծ իրարանցում էր առաջացրել. այդ օրը ֆիլմն անդադար ցուցադրվել էր չորս անգամ։ Այդ ժամանակ ֆիլմը ցուցադրվել էր Ռուսաստանի բազում քաղաքներում, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, Սերբիայում։ Բացի սրանից, սահմանափակ ցուցադրություններ են եղել մայիսի 9–ին Գերմանիայում, Ռումինիայում, Սլովակիայում, Չեռնոգորիայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում։

Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ

81
թեգերը:
ֆիլմ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է. լուսանկարներ
Հայաստանի հեղափոխության մասին ֆիլմն ամենասպասվածներից մեկն է Տորոնտոյի կինոփառատոնում
«Ջոկեր» ֆիլմը ստացել է Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակը