Տարեց մարդ

Պայմանական նպաստ. նոր նախագիծը լուծո՞ւմ է հարցը, թե՞ ձգձգում. տնտեսագետի կարծիքը

130
(Թարմացված է 20:56 09.09.2019)
Պայմանական նպաստի նախագիծ է մշակվել, ըստ որի` քաղաքացիներին նպաստ կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Եթե առկա խնդիրը 6 ամսով հետաձգում են, միևնույնն է, 6 ամիս անց քաղաքացին նորից կանգնելու է նույն խնդրի առաջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 132.381 աշխատունակ քաղաքացիներ են գտնվում նպաստի համակարգում և չեն ստանում այլ եկամուտ՝ բացի նպաստից: Դրա համար էլ իրենք մշակել են նախագիծ, որով առաջարկում են կիրառել պայմանական նպաստ՝ աշխատունակ անձանց համար:

Այսինքն` նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի պայմանով. նախարարությունը 6 ամսվա ընթացքում կփորձի օգնել նպաստառուին աշխատանք գտնելու հարցում, իսկ աշխատանք գտնելուց հետո ևս 6 ամիս շահառուն կշարունակի նպաստ ստանալ։ Դրանից հետո նպաստի տրամադրումը կդադարի, քանի որ նա աշխատանք կունենա։

«Կարծում եմ` նպաստների և զբաղվածության համակարգերի բարեփոխումները պետք է սկսել անապահովության համակարգի գնահատման բարեփոխմամբ։ Այսօր ընտանիքների անապահովությունը գնահատվում է շատ մոտավոր: Դրա հիմքում պայման է դրվում, օրինակ, մեքենա, վարկ ունենալ–չունենալու հանգամանքը»,–ասաց Թադևոս Ավետիսյանը։

Հայաստանում նպաստ բաժանելու թափանցիկությունը մարդկանց աշխատանքով չի ապահովի. տնտեսագետ

Նրա խոսքով` ընտանիքի անապահովության գնահատման հիմքում դրված է նաև սոցիալական աշխատողի գնահատականը, ինչը նաև կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում։ Այսինքն` սոցիալական աշխատողը, որի աշխատավարձը նվազագույն աշխատավարձին է մոտ, եթե ասի, որ այսինչ ընտանիքն անապահով չէ՝ ընտանիքը կզրկվի նպաստ ստանալու իրավունքից։

«Անապահովության գնահատման համակարգում հասցեականությունն է բավական ցածր. աղքատ ընտանիքների 25 տոկոսը դուրս են այս համակարգից ու որևէ աջակցություն չեն ստանում։ Ավելին, 100 000 նպաստառուների 25 տոկոսն իրականում աղքատ չէ։ Ուստի, այս պայմաններում պայմանական նպաստի համակարգը մեծ դրական ազդեցություն չի կարող ունենալ»,–ասաց նա։

Նրա խոսքով` շատ նպաստառուներ օրինական աշխատանքի չեն անցնում, քանի որ վախենում են նպաստի համակարգից դուրս մնալ։ Խնդիրն այն է, որ նվազագույն աշխատավարձը` 55 000 դրամը, 15 տոկոսով ցածր է մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի համար անհրաժեշտ գումարից։ Հետևաբար, ըստ Ավետիսյանի, նախարարության կողմից մարդուն նվազագույն աշխատավարձով աշխատանք առաջարկելու դեպքում խնդիրը չի լուծվելու։ Բացի այդ, ըստ նրա, մարդիկ չեն աշխատում, քանի որ, օրինակ, Բերդում, Ճամբարակում և Ամասիայում թափուր աշխատատեղեր չկան։

Տնտեսագետը նշում է, որ լուծումներն ավելի խորքային պետք է լինեն։ «Տեսեք, 2019–ին 16 000–ով գործազուրկների թիվն ավելացել է, ավելին՝ այսօր աշխատողների 25 տոկոսն աղքատ է։ Ուստի, չի կարելի պոպուլիստական հայտարարություններ անել ու դրվագային դրական ֆոն ստեղծելու համար գնալ քայլերի, որոնք երկարաժամկետ լուծումներ չեն ապահովելու»,–ասաց նա։

Երեխայի նպաստ` առանց ավելորդ քաշքշուկների

Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2018թ. տարեվերջին ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 92 564, որի 73%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31 350 դրամ:

Իսկ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողները 65 183–ն են եղել. նպաստի միջին չափը կազմել է 17 760 դրամ:

130
թեգերը:
Թադևոս Ավետիսյան, Զարուհի Բաթոյան, Նպաստ
Ըստ թեմայի
Ծրագրեր` անմրցունակ և գործազուրկ քաղաքացիների համար. պաշտոնյան մանրամասներ է ներկայացնում
Գիշերօթիկո՞ւմ, թե՞ պայմաններից զուրկ տանը. որտե՞ղ է երեխան ավելի ապահով
Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը սկսվել է. ովքեր կարող են դիմել
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

76
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

76
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

328
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

328
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ