օղի

Արտառոց դեպք Արագածոտնում. տղամարդիկ օղու փոխարեն թունաքիմիկատ են խմել

471
(Թարմացված է 19:57 09.09.2019)
Թունաքիմիկատը լցված է եղել օղու շշի մեջ և դրված է եղել սառնարանում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկոյան կողմ գյուղերից մեկից Աշտարակի հիվանդանոց են տեղափոխվել 81-ամյա մի տղամարդ և 25-ամյա մի երիտասարդ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ճաշելու ժամանակ. տղամարդիկ թունաքիմիկատ են խմել՝ մտածելով, որ օղի է։

Ամենայն հավանականությամբ՝ տեղի ունեցածը պատահականությանն հետևանք է, քանի որ թունաքիմիկատը լցված է եղել օղու շշի մեջ և դրված է եղել սառնարանում։

Սարատովյան խանութում տղամարդը փորձել է կոնֆետները մկնդեղով թունավորել 

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

471
թեգերը:
թունաքիմիկատ, տղամարդ, հիվանդանոց, թունավորում, Արագածոտնի մարզ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1708)
Ըստ թեմայի
Թունավորում շմոլ գազից. Լիճքի 5 բնակչի հիվանդանոց են տեղափոխել
Կանաչած Սևանում լողալը վտանգավոր է, խմելը` ավելի. Գաբրիելյանը` թունավոր ջրիմուռների մասին
Թունավորել ու թալանել է տաքսու ուղևորին․ ՀՀ քաղաքացին բերման է ենթարկվել ՌԴ–ում